Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Համասեռամոլների պաշտպան ՀԿ-ները՝ ընդդեմ ԱԺ նախագահի

Սորոսական կազմակերպությունների սերը առ Նիկոլ Փաշինյան ու նրա գլխավորած վարչախումբ, հայտնի է բոլորին։ Տարիներ շարունակ իբր իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող այդ կառույցները ձկան պես լուռ են եղել վերջին հինգ տարիներին, ծվծվոցով արձագանքել իշխանության ապօրինություններին, մինչդեռ ամենահասարակ զանցանքի համար խստաշունչ հայտարարություններ էին անում նախկին իշխանությունների օրոք։

Կասկածելի ֆինանսավորում ունեցող, կասկածելի հետագծով ապրող, և կասկածելի սեռական կողմնորոշումների այդ պաշտպանների սերը փաշինյանական վարչախմբի նկատմամբ անվերապահ չէ։ Ավելին, վերջին շրջանում ՔՊ-ականներից ոմանք դարձել են նույն այդ ՀԿ-ների թիրախը։ Այսօր էլ մեկ տասնյակ ՀԿ-ներ տարածել են հայտարարություն ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և մեղադրանքի սլաքները ուղղել բացառապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։

 

«Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա»,- գրել են ՀԿ-ները։ Ի դեպ, հենց միայն Ալեն Սիմոնյանի կոշտ միջամտությամբ երեկ հաջողվեց խուսափել անցանկալի հետևանքներից, «Քաղպայմանագրի» պատգամավորներն էլ զոռ չտվեցին իրենց ոտքերին ու ձեռքերին։

Որ Ալեն Սիմոնյանի ու համասեռամոլների պաշտպանների ջրերը մի առվով չեն գնում, վաղուց էր հայտնի։ Բայց որ այդ կազմակերպությունները հանուն ԱԺ նախագահին հարվածելու մի կողմ կդնեն Փաշինյանի թիմին չհարվածելու իրենց «սկզբունքները», նորություն էր։ Թերևս, այլ աղբյուրից են հրահանգը ստացել։