Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու
Հասարակություն

Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը. Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր բոլորս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, միլիոնավոր հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին ու հայրենազրկվեցին։
 
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունը, շարունակում է անպատիժ մնալ։ Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, շատերին թվում է, թե 1915-ի ոճրագործությունն իր ճիշտ անունով կոչելը միայն պատմական արդարություն վերականգնելու հարց է։ Իրականում, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար նախևառաջ անվտանգության խնդիր է, և դրա լավագույն ապացույցը վերջին երեք տարիների իրադարձություններն են, Թուրքիայի բացահայտ թշնամական կեցվածքն ու անթաքույց աջակցությունն Ադրբեջանին` այդ թվում տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու միջոցով։
 
Այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանություններն այսօր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին, ինչ-ինչ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ՝ հիմքում բացարձակապես չդնելով արդարության վերականգնման, արժանապատվության պահպանման հարցերը, առանց որի ոչ մի գործընթաց չի կարող իրական ու երկարաժամկետ արդյունք ապահովել։ Այս բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է, ինչը վաղուց անհնար է մեկնաբանել՝ որպես չհասկանալու, չգիտակցելու հետևանք միայն։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը, բայց մի էական տարբերությամբ՝ այսօր մենք անկախ պետություն ունենք՝ թեև վիրավոր, հյուծված ու դաժան փորձությունների միջով անցած։ Զուգահեռաբար, Թուրքիան շարունակում է հայերից ազատվելու իր ցեղասպան նպատակները կյանքի կոչելու քաղաքականությունը, ինչից խուսափելու իրական երաշխիքը հենց Հայաստանի Հանրապետության գոյությունն է, բնականոն ընթացքն ու արժանապատիվ կեցվածքը, ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորումը։
 
Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու բնականոն կապերի հաստատումը կարևոր գործոն կարող են դառնալ մեր պետության զարգացման համար, բայց այդ ամենը հնարավոր կլինի Թուրքիայի՝ հարկադրանքի քաղաքականությունից ու թշնամական կեցվածքից հրաժարվելու, սեփական պատմությանն առերեսվելու պարագայում միայն։