Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ռուսաստանի հայերի միությունը և Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան):

Սահմանվել է 2-ական մրցանակ (1-ին և 2-րդ) 4 անվանակարգերում՝

 
  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ 
  • քիմիա և Երկրի մասին գիտություններ
  • կյանքի մասին գիտություններ
  • հայագիտություն և հասարակական գիտություններ:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է:

Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2021–2023 թթ. հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք,  մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն:  Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023թ. մայիսի 1-ից - օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2023թ. հոկտեմբեր ամսին:

Հաղթող կճանաչվեն այն հեղինակները (հեղինակային խումբը),  որոնց գիտական աշխատանքները վերաբերում են գիտության տվյալ բնագավառի ժամանակակից թեմաներին, կունենան գումարային ամենաբարձր ազդեցության գործակից (Impact Factor)  և ամենաշատ հղումներ։
Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը
  1. հայտատուի դիմում-հայտը (լրացվում է Online),
  2. գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
  3. անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
  4. բանկային անձնական հաշվի համարը,
  5. կենսագրական տվյալները (resume/CV),
  6. վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցանկը,
  7. առնվազն 2 երաշխավորագիր (ստորագրված)՝ տրված մասնագետների կողմից (մեկը ցանկալի է լինի արտերկրից),
  8. մրցանակի ներկայացվող աշխատանքը:

Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը

 
  • Հայտատուն պետք է լրացնի Online դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/U6JXuN6xrDWWHfZb7 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել):
  • Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները:
  • Ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]՝ նամակի Subject դաշտում նշելով մրցույթի անվանումը:
  • Եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից:
  • Online լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է  ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79, 010 56-81-83 (1-36): 
  • Փաստաղթերի ներկայացման ժամկետը 2023թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է: