Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորանքը «ԶՊՄԿ» ՓԲԸ 70-ամյակի առթիվ
Մեծագույն հաճույք է մեզ համար՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահիս, թեմական խորհրդի անդամների, հանուր հոգևորականաց դասի և Սյունյաց աշխարհի աստվածավախ զավակների անունից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենությանն ու ողջ աշխատակազմին հղել մեր ջերմագին շնորհավորանքները և ամենայն բարյաց մաղթանքները կոմբինատի hիմնադրման 70-ամյակի կապակցությամբ:
Լինելով Հայաստանի հանքարդյունաբերության կարևորագույն ընկերությունը և մշտապես գլխավոր դիրքեր զբաղեցնելով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում՝ այն տասնյակ տարիներ քրիստոսավանդ սիրով, անմնացորդ նվիրումով և արգասավոր ծառայությամբ օրինակելի ու առաջատար է եղել ոչ միայն հանքարդյունաբերության, այլև սոցիալական, կրթական, մշակութային և բնապահպանական ոլորտներում:
Անսալով առաջնորդական տեղապահիս խնդրանքին՝ կոմբինատը մշտապես հսկայական օգնություն է ցուցաբերել Սյունյաց թեմին, աջակցել առողջական խնդիրներ ունեցող մի շարք անձանց, փրկել բազմաթիվ կարիքավոր ընտանիքներին՝ տունը կորցնելու վտանգից, հովանավորել մեծ թվով ուսանողների՝ վճարելով ուսման վարձը, նպաստել թեմին կից հոգևոր-մշակութային դպրոց ստեղծելուն:
Ուստի առ ի գնահատումն անմնացորդ ծառայության՝ ջերմապես աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված քաջառողջություն, անսահման ուժ ու եռանդ պարգևի ընկերության տնօրենությանն ու աշխատակազմին, որպեսզի նույն եռանդով, սիրով ու նվիրումով այն շարունակի ծառայել մեր հզոր պետության կայացման գործին:
Թող սյունեցիների և հանուր հայության աղոթքի ուժով կոմբինատի կենսաճանապարհը հետագայում ևս նշանավորվի կայուն զարգացմամբ և անվրդով խաղաղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին