Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են. Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ Մայիսի 9-ի հանրահավաքին
Արցախում այսօր՝ 12:00-ին, հանրահավաք է կազմակերպվելու: Այս մասին հայտնել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա կոչ է արել միանալ այդ հանրահավաքին եւ աջակցություն հայտնել կազմակերպիչներին.
«Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան: Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք այսօր՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են», - հայտարարել է ԱՀ նախկին պետնախարարը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան