«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թվականին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը։
Մայիսի 9-ը մեզ համար այն տոներից է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունը, տոկունությունն ու խիզախությունը։ Որպես հաղթանակի և խաղաղության տոն, այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ հաղթանակները միասնական ուժի շնորհիվ են կերտվում։
Այս պահին խարխլված է եռատոնը, և մենք անպայման պետք է վերականգնենք տոնի խորհուրդն ու իմաստը ետ բերելով այն տոնելու մեր իրավունքը։ Մենք պարտավոր ենք տոնել նոր հաղթանակներ, մեր միասնականության ու կամքի, վճռականության ու նպատակասլացության շնորհիվ։
Ամեն օր հաղթանակելով այն բոլոր ոլորտներում, որոնք կստեղծեն վաղվա նվաճումների ամուր հիմքերը։ Մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան պատերազմներում հանուն անկախության, հանուն արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար կյանք զոհաբերած քաջորդիների սխրանքն անմար է:
Փառք ու պատիվ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրած մեր բոլոր նահատակներին։ Շնորհավո՛ր Եռատոն։ Մեր հաղթանակները դեռ առջևում են․․




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան