Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ Թուրքիա գերիշխի Հարավային Կովկասում․ Մենուա ՍողոմոնյանԻշխանության ձեռքում ուժն է, մեր ձեռքում՝ խիղճն ու ճշմարտությունը․ Հովհաննես ԻշխանյանՉեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Արևային էներգիան կարող է խթանել էլեկտրամոբիլների թռիչքաձև աճըԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՊաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր ԼեյենՍամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանԳորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համարԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծըԱլիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըԿլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին Կապույտի անեծքը. ինչու էր թագավորական հարսանիքներին թագուհու կապույտ հագուստը վատ նախանշան համարվում
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել

«Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, օրերս ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում Թարխանյանն ասել է, որ Երեւանի ավագանու նախկին ընտրություններին, երբ ինքը մասնակցում էր, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք չիրականացան. «Ապրելու երկիր կուսակցության մեջ ես տեսա ուժ եւ կամք՝ փոխելու Երեւանը»: Ասվել է, որ այս համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այլն: Ի՞նչ կարելի է ենթադրել այս համագործակցությունից, առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, ակնհայտ է, որ Անահիտ Թարխանյանը եւ նրա ամուսինը` Եւրոպական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը համագործակցություն են սկսել «Ապրելու երկիր» կուսակցության հետ:

«Հրապարակը» զրուցել է Անդրիաս Ղուկասյանի հետ:

 

- Պարոն Ղուկասյան, Դուք, կամ Ձեր տիկինը որոշել եք մասնակցե՞լ Երեւանի ընտրություններին` կոալիցիա կազմելով «Ապրելու երկրի» հետ:

- Ոչ ես, ոչ կինս չենք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մի քանի օր առաջ, այո, հուշագիր է ստորագրվել «Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, որով մեկնարկեց «Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:  Կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այսպես շարունակ: «Արթուր Թարխանյան կենտրոնի» մասնակցությունը տվյալ պարագայում մասնագիտական համագործակցություն է: Այդ համագործակցությունը համահայկական է, վերաբերում է բոլոր հայերին, կապ չունի թե ինչ քաղաքական և կուսակցական հայացքներ ունեն: Կարևոր հանգամանքն այն է, որ Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել: Կան լուրջ հնարավորություններ այդ ծրագիրը զարգացնելու համար: Անահիտն ու ես չենք առաջադրվելու, թեպետ նրան մի քանի կուսակցություն արդեն իսկ առաջարկել է մասնակցել ընտրություններին:

- Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում մասնակցել ընտրություններին:

- Մեր կուսակցությունը թեկնածուներ չունի` ավագանու համար: Մենք առհասարակ քաղաքապետի թեկնածու չունենք և դրա համար էլ չենք մասնակցելու այս ընտրություններին: Դիրքորոշման հարցն էլ հստակ չէ:

- Գուցե Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցությա՞նն եք աջակցելու:

 

- Դեռ չենք որոշել:

- Կարծիքներ կան, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնհայտ պրոռուսական կուսակցություն է: Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք` լինելով արևմտամետ, որոշել եք Ռուբեն Վարդանյանի հետ որոշակի համագործակցություն սկսել:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում արևմտամետ: Եթե նկատի ունեք այն հանգամանքը, որ մայիսի 4-ին ինձ հրավիրել էին ԱՄՆ-ի դեսպանատուն` միջոցառմանը մասնակցելու, ապա կարող եմ ասել, որ դրանից առաջ` առնվազն հինգ տարի ինձ այդ միջոցառմանը չէին հրավիրել, նույնը վերաբերում է եվրոպական այլ երկրների դեսպանատներին: Կարող եմ ասել, որ ես արևմտամետի տպավորություն եմ թողել, որովհետև իմ ապօրինի ազատազրկման ժամանակ, Եվրամիության բոլոր երկրների դեսպանները դատական բոլոր նիստերին ներկա էին: Դա ըստ իս պայմանավորված էր նրանով, որ ես միակ քաղաքական գործիչն էի, ում բողոքը պաշտոնապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունվել էր որպես քաղբանտարկյալի բողոք, մարդ, ում ապօրինի ազատազրկել էին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում «Ապրելու երկրի» ու «Արթուր Թարխանյան կենտրոնի» համագործակցության հարցում: Ես արդեն ասացի, որ կան համահայկական խնդիրներ և մարդիկ իրենց ուժերը միավորելով` անկախ քաղաքական հայացքներից, կարող են խնդիրների լուծմանը խթանել: Օրինակ` Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը շատ մեծ նշանակություն ունի:

 

- Այսինքն` Դուք պատրաստ եք համագործակցել նման պրոյեկտների համար բոլորի հետ` անկախ քաղաքական հայացքներից ու արտաքին քաղաքական ուղղվածությունից:

- Զարմանալի է, որ անգամ նման հարց է առաջանում: Սփյուռքին դիմելու կոչերում հաճախ տեսնում ենք միասնության գաղափարը: Կան օբյեկտիվ նախագծեր, որտեղ քաղաքական հայացքները չպետք է խոչընդոտ հանդիսանան:

- Այսօր Ձեր հայտարարությունները բավականին մեղմ են: Անգամ ասում եք, որ չեք հասկանում, թե ինչ ասել է արևմտամետ: Հնարավո՞ր է հետագայում փոխեք Ձեր դիրքորոշումն ու աջակցեք Ռուսաստանին:

- Դուք եք ինձ արևմտամետ համարում:

- Բայց Ձեր նախորդ բոլոր հարցազրույցներում Դուք որպես արևմտամետ եք հանդես եկել:

- Ես հանդես եմ եկել Արցախի Հանրապետության ինքնորոշման օգտին: 2008 թվականից այդ մասին եմ խոսում: Եվրամիությունը բանաձև է ընդունել, որով ասվում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսինքն` ինքնորոշման իրավունքի հանրաքվեի միջոցով: Ռուսական կողմը` Լավրովի գլխավորությամբ հայտարարում է, որ հայերը պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացի` պահպանելով հայերեն խոսելու իրավունքը: Ես ինչպե՞ս կարող եմ ռուսական մոտեցմանը կողմ լինել: Ես պուտինյան ռեժիմին դեմ եմ: