Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Մշակույթ

«Գոյ» թատրոնը վերամիավորվեց Սունդուկյանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց «Գոյ» կենտրոն»-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերակազմակերպելու մասին որոշումը։

 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ փորձարարական «Գոյ» կենտրոնի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբերական բնույթ: Այս իրողությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

 
 

«Գործունեության առանձնահատկության կանոնադրական անորոշություն։ Իր անվանումին համապատասխան թատերական ոլորտում նորարարական-փորձարարական առաքելության իրականացման թերակատարում։ Գովազդատեղեկատվական քաղաքականության բացակայություն։ Գույքային և տեխնիկական բազայի արդիականացման անհրաժեշտություն։ Ընդհանուր թատերական իրողություններից, պրոցեսներից և փոխակերպումներց նկատելի մեկուսացում, որն արտահայտվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում»,- նշված է նախագծում:

Վերամիավորման արդյունքում, ըստ ԿԳՄՍ նախարարության, առաջիկայում «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային, գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական, կադրային և ֆինանսական հնարավորություններից:

Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում՝ խաղացանկը, նախաձեռնում՝ փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ էր հայտարարվել, որ «Գոյ» թատրոնը վերամիավորվելու է Սունդուկյանին, ինչին, սակայն, իր դժգոհությունն էր արտահայտել «Գոյ» կենտրոնի դերասանական կազմը՝ պատճառաբանելով, որ այս որոշմամբ իրենց կենտրոնը կփակվի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ պարզաբանել էր՝ «Գոյ» թատրոնը չի փակվում և չի դադարեցվում ստեղծագործական աշխատանքը։

««Թատրոնը չի կարողանում սեփական եկամուտների աճ գրանցել, չեն կարողանում կատարել այն ցուցանիշը, որը իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին։ Ստեղծագործական գործունեությանը ոչինչ չի սպառնում։ Ավելին՝ նրանք կարող են օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից վերամիավորվելու դեպքում։ Պահպանելու են իրենց անունն ու այժմյա գործունեությունը»,- վստահեցրել էր նախարարը։