Գիտելիքն ուժ է․ Idram Junior-ը մասնակցել է մենթալ թվաբանության միջազգային Օլիմպիադային
Մայիսի 6-ին և 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցակցվեց մենթալ թվաբանության թվով չորրորդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանի տարբեր անկյուններից ու Ռուսաստանից ժամանած 600 երեխա։
Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը:
IQ Center-ի տնօրեն Յուլիա Գասպարյանի խոսքով՝ IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն վեց տարի է Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը: «Ուրախ ենք, որ տարվա կրթական գլխավոր իրադարձության կողքին կանգնել է կրթությունը կարևորող, երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստող Իդրամ ընկերությունն իր Idram Junior հավելվածով։ Idram Junior-ը բազմաթիվ նվերներ է պատրաստել մասնակից երեխաների համար»։
Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Իդրամը կարևորում է ոչ միայն ֆինանսական գրագիտությունը․ «Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ և այն միջոցառումների կողքին ենք, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու ընդհանուր զարգացվածությանը»։
«Idram Junior-ն այստեղ է, որ ուրախություն պարգևի երեխաներին և իհարկե դատարկաձեռն չի եկել։ Հաղթողների համար հետաքրքիր նվերներ ենք պատրաստել, մասնակիցները նույնպես նվերներ կստանան։ Ուրախ ենք նման մասշտաբային միջոցառման մասը կազմել և տոն պարգևել երեխաներին», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։
Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով Idram Junior-ը Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին անհպում վճարումներ կատարել, լիցքավորել իրենց հեռախոսահամարը և փոխանցումներ կատարել իրենց ընտանիքի անդամներին։ «Մեզ համար կարևոր է, որ երեխաները մանկուց սովորեն լինել ֆինանսապես գրագետ, կարողանան ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև կառավարել իրենց տրամադրված ֆինանսները։ Հավելվածում շուտով կունենանք նորություններ, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական էջերում», - եզրափակել է Սևակ Շիրաչյանը։
Մասնակիցներին ուղեկցող և երկրպագող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում կգործի ցուցահանդես: Օլիմպիադան կամփոփվի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր 600 երեխաները կստանան հատուկ նվերներ IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ կստանան հատուկ նվերներ Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից։
ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին