Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը YEREVAN TECH FORUM 2K23-ում կարևորել է առաջնորդության դերը թվային փոխակերպման ճանապարհին

2023 թվականի մայիսի 19-ին «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչել է Yerevan Tech Forum 2K23 համաժողովի մասնակիցներին՝ հանդես գալով որպես հիմնական բանախոս «Առաջնորդության վճռորոշ դերը թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում» թեմայով: Միջոցառումը, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների և նորարարության վերջին շրջանի առաջընթացի վրա, անթերի հարթակ ստեղծեց պարոն Յիրիկյանի համար՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում շուրջ 25 տարվա փոփոխությունների իրագործման իր գիտելիքով և փորձով: Ի հավելումն, Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարար Ucom-ն առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապ համաժողովի ողջ ընթացքում: Հանդիսատեսն ակտիվորեն ունկդրել է պարոն Յիրիկյանի՝ մեծ փորձի վրա  հիմնված խորագետ ելույթը և մասնակցել թվային փոխակերպման շուրջ ավելի լայն քննարկումների:

«Թվային փոխակերպումը դուրս է մակերեսային փոփոխությունների սահմաններից, ինչպիսիք են նոր ծրագրակազմի ավելացումը կամ ընթացակարգային մի քանի շտկումների իրականացումը: Այն առաջնորդներից պահանջում է մտածված և նվիրյալ հանձնառություն, ընդհանուր տեսլականի ստեղծում և հենց դա որպես առաջնային նպատակ սահմանելը, այլ ոչ բազմաթիվ մրցակցող նախաձեռնություններից մեկը: Այն պետք է ներթափանցի կազմակերպության գործունեության հիմնական ուղղությամբ՝ խթանելով գործակցությունը և ակտիվորեն հաշվի առնելով թվային խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կարծիքը: Ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բարելավելու սեփական թվային կարողությունները և ուղղորդելու կազմակերպությանը և դրա ապագա առաջնորդներին դեպի թվայնորեն կառավարվող աշխարհ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հետ «հաշտվելը» հատկապես կարևոր է այսօրվա պայմաններում, քանի որ այն բավարարում է ինչպես Z, այնպես էլ Ալֆա սերունդների կարիքներն ու ակնկալիքները, որոնք ըստ էության կապված ու ապավինում են թվային տեխնոլոգիաներին իրենց անձնական և մասնագիտական կյանքում:

Հավելենք, որ Երևանի տեխնոլոգիական համաժողովը փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հարթակ է տրամադրել՝ համախմբվելու և քննարկելու թվային փոխակերպման ռազմավարությունների վերջին ձեռքբերումները: Այս անգամ համաժողովը հյուրընկալել էր նաև միջազգային բանախոսների, ովքեր ոգեշնչում և գործնական խորհուրդներ են տվել՝ թվային փոխակերպման միջոցով բիզնեսները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: