Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Նոր համակարգի տեղադրմամբ ԶՊՄԿ-ն կանխատեսում է փոշու արտանետումների կրճատում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD–1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն)» նախատեսող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման (ՇՄԱԳ)  հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումները տեղի կունենան 2023թ. մայիսի 31-ին` ժամը 14:00-ին, Քաջարանի մշակույթի պալատում:

Հանքի սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգը նախատեսված է բացահանքի տարածքում սորուն ապարների շուրջօրյա տեղափոխման աշխատանքներ իրականացնելու համար:  

Ըստ հաշվետվության՝ նախատեսվող գործունեությունը կապահովի արտանետումների և փոշու նվազեցում: Մասնավորապես, կանխատեսվում է, որ դատարկ ապարների բարձման և բեռնաթափման արդյունքում արտանետվող փոշու քանակությունը 42տ/տ-ուց կկրճատվի 21 տ/տ-ի, իսկ դատարկ ապարների տեղափոխման ընթացքում արտանետվող փոշու քանակությունը՝ 167.31 տ-ով: 
 
Նախատեսվող գործունեությունն ամբողջությամբ նախատեսված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական գործառնական նշանակությամբ հողերի վրա, որոնց մակերեսը կազմում է 688․77 հա: 

Ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի մնացորդային հաշվեկշռային պաշարները 01.01.2022թ. դրությամբ կազմում են. հանքաքար՝ 415575160 տոննա, պղինձ՝ 832313,920 տոննա, մոլիբդեն՝ 156168,276 տոննա։ Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության` բացահանքում տարեկան արդյունահանվելու է 22 մլն. տ հանքաքար, մակաբացման աշխատանքների միջին տարեկան ծավալը կազմելու է 5 552.0 հազ. խմ: