Էս ազգը ինչքան ա մնալու ցինիկ պոռոտախոսների հույսին. Վարուժան Բաբաջանյան
Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայաստանի անունից Ադրբեջանի տարածքում Արցախը ճանաչող Նիկոլը որտեղ է ֆիքսել այդ հարցի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու իր լեգիտիմությունը...
Էս ժողովուրդը ինքն ա զրկանքներ կրել, իր որդիներին զոհաբերել, որևէ ռեֆերենդիումի կամ ընտրության միջոցով փորձե՞լ են պարզել` համաձա՞յն է ձեռքերը լվանալ իր երեսնամյա արյունոտ պայքարից, համաձա՞յն է անտարբեր ֆիքսել, որ մենք թռչում ենք թեմայից, թող Բաքուն ու Ստեփանակերտը ուղիղ որոշեն։
Դա նույնն է, որ որդուդ նետես գազազած գայլերի երախը, փրկելու համար ոչինչ չանես, ասես` թող էդ անհավասար պայքարում իրանք իրար գզեն, գուցե աղաղակի վրա որսորդները հասնեն...
Անգամ իր` հունիսյան ընտրություններում հաղթելու փաստը չի լեգիտիմացնում որոշում կայացնելու իր իրավունքը, որովհետև նախընտրական ծրագրում չի ֆիքսվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու թեզը, լրիվ հակառակն է ֆիքսվել...
Իհարկե, այս որակի հանրույթով միանձնյա կարելի էր որոշել, որ Հայաստանն էլ բռնակցվում է Էրիտրեային, բայց չի կարելի լայն զանգվածների բթամտությունը օգտագործելով` ավելի քան 120000 հայրենակիցներիդ նետել ողջ ֊ ողջ թաղելու հեռանկարի մեջ...
Սկզբից գոռում էիր` Արցախը Հայաստան է և վերջ` վերջնականապես իմաստազրկելով որևէ բանակցություն Արցախի հարցում` լեգիտիմացնելով ուժային լուծումը, այնուհետև պետության ողջ անվտանգային համակարգը պատերազմում հոշոտելուց հետո, դեմքի նույն արտահայտությամբ, խոսում ես այն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին... Եթե այնպիսի քաոս եք ստեղծել, որ ձեզանից հետո խելքի բերելու գրեթե շանս չի մնացել, չի նշանակում, որ էս ժողովրդին էլի ցինիկաբար նոր աղետների պետք ա տանեք...
Սրանց իշխանության մնալու միակ պատճառը իրենց իսկ ստեղծած անելանելի վիճակն ա, բայց չի կարելի անընդհատ նույն վարորդին նստացնել նույն մեքենայի ղեկին, ով մեկ ա վարորդական իրավունք չունի, ղեկին միշտ անսթափ ա և ամեն օր վթարի ա ենթարկում։
Լրջացեք վերջապես, էդ մեքենայի մեջ բոլորիդ երեխաներն են...
Էս ազգը ինչքան ա մնալու ցինիկ պոռոտախոսների հույսին, բավական ա բնազդներով ապրել...
Որ ջհանդամից ուզում եք` ճգնաժամային կառավարիչներ բերեք դաշտ, ժամ առ ժամ թաղվում ա էս պետությունը...




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա