Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
iPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին
Հասարակություն

«Ադրբեջանի անպատժելիությունը Արևմուտքի քաղաքականության ուղիղ հետևանքն է, որոնց համար Ադրբեջանի էներգետիկ հնարավորություններն ավելի կարևոր են, քան նույն Արևմուտքի կողմից հռչակված արժեքները»

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը պատասխանել է սերբական RT-ի մի շարք հարցերի: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

- Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ հայկական բնակչության անվտանգության ապահովման պայմանով։ Շատերի համար դա անակնկալ չէր, սակայն ինչու՞ է հենց հիմա դա արվում, ի՞նչ է Հայաստանը ստանում դրա դիմաց։

- Սկսենք նրանից, որ Փաշինյանը նոր չի սկսել խոսել դրա մասին։ Այս հայտարարության նախադրյալները դեռ մեկ տարի առաջ էին հնչեցվել` 2022 թ. ապրիլին, երբ խորհրդարանի ամբիոնից նա խոսեց Ղարաբաղի հարցում «նշաձողի իջեցման» մասին։ Այս ողջ ընթացքում նա հետևողականորեն անձամբ է իջեցրել այդ նշաձողը՝ խոսելով Ալմա-Աթիի հռչակագրին Հայաստանի հավատարմության ու 86,6 հազար քառակուսի կմ տարածքով (Սովետական Ադրբեջանի տարածքը մինչև Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը) Ադրբեջանի մասին։ Այսինքն, սա Փաշինյանի կողմից նոր գիծ չէ, դա նրա քաղաքականության շարունակությունն է, որը զրոյացնում է Ղարաբաղի քաղաքացիների բոլոր իրավունքներն ու սպասումները։ Ի՞նչ է դրա դիմաց ստանում Հայաստանը․ ըստ Փաշինյանի,  դա «խաղաղության օրակարգ է»։ Թե որքանով է նա անձամբ հավատում դրան, այլ հարց է։ Սակայն փաստն այն է, որ Փաշինյանի նման մոտեցումները միայն մեծացնում են Ադրբեջանի ախորժակը, ինչն էլ մենք պարբերաբար նկատում ենք ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին, այնպես էլ հենց Ղարաբաղում։ Նույն տրամաբանության մեջ է հարկավոր դիտարկել Ղարաբաղի շրջափակման հարցում Ադրբեջանի հանդուգն քաղաքականությունը։ Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ Ղարաբաղի 120 հազար բնակիչ, որից 30 հազարը երեխաներ են, գտնվում են մեկուսացման պայմաններում։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ։

- Ի՞նչ դեր ունի այս ամենում ԱՄՆ-ն, և արդյո՞ք Պենտագոնի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների այցը Հայաստանի վարչապետի մամուլի ասուլիսից առաջ ուղղակի համընկնում է:

- Դժվարանում եմ ասել՝  արդյոք այս այցերը միայն պատահականություն են, թե ոչ։ Կարող եմ միայն փաստել, որ Ադրբեջանի այսօրվա անպատժելիությունն այդ թվում ԱՄն ու արևմտյան գործընկերների քաղաքականության ուղիղ հետևանքն է, որոնց համար Ադրբեջանի էներգետիկ հնարավորություններն ու , իր աշխարհագրական դիրքի հետ կապված այլ տարատեսակ ծրագրերն ավելի կարևոր են, քան հենց Արևմուտքի կողմից հռչակված արժեքները։

- Փաշինյանը նաև հիշատակել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։ Արդյո՞ք դա կապված է Լեռնային Ղարաբաղի հարցով իր որոշման հետ:

- Փաշինյանը հիմնականում հիշատակում է ՀԱՊԿ-ի թեման Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ` Ադրբեջանի ագրեսիայի փաստերի մասին խոսելիս։ Հնարավոր է, որ նա կողմնակիորեն փոխկապակցում է այս թեման նաև Լեռնային Ղարաբաղի հետ։ Իրականում, Փաշինյանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում խնդիրները նոր չեն, տեսանելի է միայն այդ այսբերգի գագաթը։

- Ինչպիսի՞նն է հայ ժողովրդի վերաբերմունքը այս որոշման նկատմամբ, արդյո՞ք նրանք սատարում են կառավարության այս քայլին:

- Ինքը՝ Փաշինյանը, հաճախ է սիրում հղում կատարել 2021 թ. ընտրությունների արդյունքներին ու նրա կուսակցությանը սատարած ընտրազանգվածին։ Սակայն հարկ է նշել, որ իր նախընտրական ծրագրում խոսք անգամ չկար այն քայլերի վերաբերյալ, որոնք նա արեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ անմիջապես ընտրություններից հետո։ Հակառակը, իր կուսակցական ծրագրում միանշանակ ասվում էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետևաբար, Փաշինյանին սատարած ընտրողները աջակցեցին Արցախի խնդրի նկատմամբ հենց այդպիսի մոտեցմանը։ Իսկ Փաշինյանի գործողությունների նկատմամբ Հայաստանի բնակչության վերաբերմունքի մասին են վկայում վերջերս կատարված սոցհարցման տվյալները, որոնց արդյունքներով մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից։