Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին
Հասարակություն

«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

Այսօր նշում եմ ծննդյանս 55-ամյակը։ Ծննդյան օրը հարմար առիթ է ամփոփումների համար: Այսօր ստանում եմ շնորհավորանքներ, նվերներ և աջակցության խոսքեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից, ու շնորհակալ եմ նրանց։ Ժամանակին ես ընդունեցի մի բանաձև՝ «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին»։
 
Վերոնիկան ու ես այդ բանաձևով ենք առաջնորդվում վերջին 20 տարիներին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա աջակցել Արցախին՝ ոչ միայն մեր գործերով, այլ նաև սեփական միջոցներով։ Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ, հետևաբար՝ հայկական աշխարհի անվտանգության ու բարեկեցության հետ։ Եթե մենք մինչև վերջ չպաշտպանենք Արցախը, կկորցնենք մեր արմատների կարևոր մասը, մի հարուստ մշակույթ կարող է անհետանալ աշխարհի երեսից։ Հասկանալով սա և հավատալով հաջողությանը՝ ես և իմ համախոհներն էլ ավելի ակտիվ ենք գործում։
 
Մենք ունենք մի նպատակ, որի շուրջ մեծաթիվ մարդիկ են համախմբվել, ունենք տեսլական, հասկանում ենք, թե ուր պետք է շարժվենք, ստեղծել ենք ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։
 
Ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։ «Ճակատի» նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։ Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկումների և աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։
Ավելի քան 20 նախագիծ գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Կառավարության և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Արցախի պետական պահուստի համալրման ուղղությամբ, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման, սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի պահուստային և այլընտրանքային աղբյուրների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների աջակցության, կրթական ու մշակութային և մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է հրապարակային խոսել:
 
Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են մշակվում, և դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին:
 
Մենք լի ենք վճռականությամբ և աշխատելու ենք մեր նպատակներին հասնելու համար՝ չնայած այն բոլոր սահմանափակումներին ու խոչընդոտներին, որոնց բախվում ենք: