Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենափառահեղ իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը, որը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

 Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ և նոր էջ բացեց հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Այն դարձավ հաղթանակի, վերածննդի ու ազատության խորհրդանիշ յուրաքանչյուր հայի համար:

Հայ ժողովուրդը աննկարագրելի ինքնազոհողությամբ ու սխրանքներով  նվաճեց անկախ պետականություն ունենալու իրավունքը: 

Այսօր էլ մայիսի 28-ի խորհուրդը մեկն է՝ միասնական լինելու դեպքում մենք իսկապես անպարտելի ենք: Ապարանում անցկացվում են  մի շարք միջոցառումներ` նվիրված 1918թ-ի  հերոսամարտերին: Վերջին  տարիներին Ապարանում պարտադիր նշվում է մայիսի 28-ը ։ Այսօր էլ  բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր ոչ միայն տեղի, այնպես էլ հարեւան մարզերի համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից  եկել  են  Ապարան , որպեսզի մասնակցեն այդ  միջոցառմանը։

Ապարանի հրապարակից բազմությունը ոտքով շարժվում է  դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Նախ այցելություն կատարում Արցախյան ազատամարտին զոհ գարձած ապարանցիների շիրիմներին: Այնուհետեւ մասնակիցները ուղեւորվում  են  դեպի զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանոց եւ հերոսի շիրիմը պատում ծաղկեպսակներով:

Այնուհետև իրենց խոնարհումն են հայտնում    բոլոր նրանց, ովքեր ընկել են  հերոսամարտերում: 

Փառք ու պատիվ բոլոր ժամանակներում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր անմահներին:

Ներկաները  շնորհավորեցին  այս պայծառ ու կարևոր տոնի առթիվ: Այսուհետ  արժեքավոր այս տոնի խորհուրդը  թող  առաջնորդի մեր ժողովրդին, լույսով ու հավատով լցնի բոլորի սրտերը: Թող մայիսյան հաղթանակները հայրենասիրության, ազատ ու անկախ ապրելու, արարելու, միաբանվելու և նոր մարտահրավերներ հաղթահարելու  ուղենիշ լինեն մեզ համար: Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում  վերադառնալու օրը: 

Կեցցե՛ Հանրապետության տոնը:

  Գեղեցիկ  Բալեյան ,    Մարինկա   Ալեքսանյան