Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի
Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։
Լմբատավանքը, որը կառուցվել է VI-VII դդ., ի սկզբանե եղել է վանական համալիր՝ բաղկացած 3 եկեղեցուց և վանականների կացարանից։ Ներկայումս պահպանվել է միայն Ս․Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են նաև «Կարմիր վանք», քանի որ կառուցվել է տեղի տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Լմբատավանքը հայտնի է ինքնատիպ որմնանկարներով, որոնք ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն աչքի են ընկնում իրենց գունեղությամբ։
«Մեր համայնքի համար վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային արժեք ունի, հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուր այցելու ծանոթանա եկեղեցու պատմությանը։ Ես, իհարկե, մեծագույն սիրով ներկայացնում եմ այն, բայց ուրախ եմ, որ այսուհետև աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հավատացյալներն իրենց համար հնարավորինս մատչելի տեղեկատվություն կստանան վահանակից»,- ասում է Լմբատավանքի վանահայր Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։
Տեղեկատվական վահանակը Shtigen Group-ի նվերն է եկեղեցուն։ Ընկերության աշխատաթիմը բազմաթիվ ուխտավորների հետ մայիսի 28-ին վաղ առավոտից վանքի տարածքում էր։
Ընկերության Արթիկի տարածաշրջանի պատասխանատու Վահրամ Տեր-Կարապետյանն անձամբ է հետևել, որ վահանակը հավուր պատշաճի տեղադրվի։
«Այս վահանակընաև զբոսաշրջային ընկերությունների համար լավ խթան է՝ իրենց ենթուղիներում Լմբատավանքը ներառելու և տարածաշրջանը զարգացնելու համար»,-ասում է Վահրամ Տեր-Կարապետյանը՝ ընդգծելով կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերի կարևորությունը:
Հ.Գ. Եկեղեցին էլեկտրաէներգիա է ստանում արևից։ Արևային կայանը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ չխաթարվի վանքի տեսքն ու համայնապատկերը։ Ի դեպ, ուխտավորներին մատուցվող սուրճը պատրաստվում էր մեկ այլ արևային սարքով՝ արևային գեներատորով տաքացված ջրով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի