Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում
Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում։ Ճապոնիան նախատեսում է 2025 թվականին փորձարկել տիեզերքից երկիր արևային էներգիա փոխանցելու տեխնոլոգիան։ Այս փորձի շրջանակում գիտնականները կփորձեն արբանյակից էլեկտրաէներգիա ուղարկել վերգետնյա ընդունող կայաններ։
Այս ոլորտում հետազոտություններ Ճապոնիայում նախկինում իրականացրել են մի խումբ գիտնականներ Կիոտոյի համալսարանի նախկին նախագահ Հիրոշի Մացումոտոյի գլխավորությամբ, որն աշխարհում առաջինն էր, ով 1980-ականներին միկրոալիքների միջոցով էներգիա փոխանցեց տարածությունում։
2009 թվականին նույն այդ Կիոտոյի համալսարանի գիտնականներին հաջողվել էր միկրոալիքների միջոցով 30 մետր բարձրության վրա գտնվող օդանավից էներգիա փոխանցել օգտատիրոջ բջջային հեռախոսին։
Նույն թվականին Ճապոնիայի էկոնոմիկայի առևտրի և արդյունաբերության նախարարության գլխավորությամբ մեկնարկեց այս թեմային նվիրված նախխագիծը, որում ներգրավված են արդյունաբերական ընկերություններ, պետական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, և ճապոնացի գիտնականները հաջող փորձեր են իրականացրել թե՛ հորիզոնական և թե՛ ուղղահայաց էներգիան փոխանցելու համար։
Այժմ էլ փորձեր են մտադիր ձեռնարկել էներգիան 1-ից մինչև 5 կմ հեռավորության վրա ուղղահայաց փոխանցելու ուղղությամբ։ Տիեզերքից երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու ուղղությամբ նախագծեր են իրականացվում նաև այլ երկրներում, այդ թվում Միացյալ նահանգներում։ Իհարկե այս տեխնոլոգիան մեծ հեռանկար ունի, հատկապես հաշվի առնելով, որ տիեզերքում հնարավոր է ապագայում այնպիսի տեխնոլոգիաներ կիրառել, որպեսզի էներգիան կուտակվի և հնարավոր լինի փոխանցել երկիր։ Ամենալավատեսական հաշվարկներով նման տեխնոլոգիան արդյունաբերական հիմքերի վրա կարող է դրվել 50-70 տարվա ընթացքում։
Հայաստանի դեպքում նույնիսկ սա երազանք չի կարող լինել։ Մի երկիր, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», անգամ արևային վահանակների լայնածավալ կիրառումն է խնդրահարույց, ուր մնաց տիեզերքից էլեկտրաէներգիա փոխանցելը։
Նարինե Բեջանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին