IDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններով
Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բեր IDBank-ի Visa Business Platinum
վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա
նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես
քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։
IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների
հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է․ «Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի
կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝
- անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ,
- օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում,
- օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,
- IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ
ավելին։
Բացի այս ամենից քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու
հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր
ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ
ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր
պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասում է Տիգրան Մխիթարյանը և հավելում,
որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության
համար։
Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով IDBank-ի
պաշտոնական կայք:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին