Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին
Հասարակություն

Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում

Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրը TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում երեխաների օրը տոն դարձնելու համար ոչինչ չէին խնայել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Լենա Հարությունյանը նշեց, որ հունիսի 1-ը շատ կարևոր տոն է, բայց պետք է երեխաների համար տոն դարձնել ամեն օրը:

Խաղավար-աճպարարը երեխաների համար կազմակերպել էր պղպջակներով , թղթերով  հետաքրքիր շոու: Երեխաները նաև ստացան հունիսմեկյան նվերներ:

01309.MTS.00_00_24_01.Still002.jpg (794 KB)

Կենտրոնը գործում  է 2016 թվականից, որտեղ հաճախում են շուրջ 150 և ավելի երեխաներ, որոնք ուսումնառության հետ կապված  դժվարություններ ունեն:

«Մենք վերականգնողական թերապիաներ ենք իրականացնում, ունենք հատուկ մասնագետներ, ովքեր շտկողական, վերականգնողական աշխատանքներ են իրականացնում մեր կենտրոնի երեխաների հետ: Մեզ մոտ իրականացվում է հիմնականում անհատական և խմբակային թերապևտիկ աշխատանքներ:  Ես ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որն արդեն երրորդ տարին է մեր կողքին է  և հնարավորություն է տալիս շուրջ 15 երեխաների ամեն օր մասնակցել 4 ժամյա մեր խմբակային պարապմունքներին »,-ասաց կենտրոնի տնօրենը:

TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնն ընդլայնվելով նաև իրականացնում է ծրագիր աուտիզմ ունեցող դեռահասների համար:

Կենտրոնը, չունենալով պետական ֆինանսավորում, իր գործունեությունը ծավալում է տարբեր գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ: