Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
2 հունիսի, 2023 թ․, Երևան․ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և
հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության զարգացմանը, կատարել ներդրում, կիսել հաջողությունները և դառնալ Team-ի բաժնետեր։
Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։ Տեղաբաշխումն իրականացվելու է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։
«Team Telecom Armenia-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Այս քայլով մենք դառնում ենք ավելի բաց ու հանրային, ձևավորում ենք ավելի թափանցիկ գործելաոճ ու կիսելու ենք մեր հաջողությունները ինչպես բաժանորդների, այնպես էլ ապագա բաժնետերերի հետ։ Թիմային աշխատանքի շնորհիվ վերջին տարիների ընթացքում ընկերությունն ապահովում է ֆինանսական կայուն աճ և հաջորդ համարձակ քայլն է անում արդեն ֆինանսական ոլորտում։ Նոր ներդրումների շնորհիվ մեր հավակնոտ ծրագրերն իրականացնելու ենք ավելի արագ՝ միասին զարգացնելով հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների ոլորտները և երկրի տնտեսությունը»,- նշում է Team
Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի` 2023թ. մայիսի 31-ի Թիվ N 1/288Ա որոշմամբ: Բաժնետոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Բաժնետոմսեր ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և բաժնետոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next
Generation Network) ցանցի կառուցումը:
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան