Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան
Տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը երևանցիների, երիտասարդների համար
Հունիսի 6-ին, Երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում, երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։
Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։
«1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ու հոգին էր, այլև՝ ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Տարիներ անց Պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը,-
մեր Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան, ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը. ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, որոնք առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ, որոնք ապրել են այստեղ, ինչպես, օրինակ, ես։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև այդ հնարավությունը մեզ ընձեռնված է՝ վերականգնելու պալատը, վերադարձնելու երևանիցներին իրենց խոցված արժանապատվությունը»։
Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ Պալատը կկառուցվի ոչ միայն ներդրողների, այլև հենց երիտասարդների ջանքերով. նախատեսվում է հիմնել բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց լուման ունենալ Կուկուռուզնիկի վերածննդի գործընթացում։
Անահիտ Թարխանյանի հավաստմամբ՝ Երիտասարդության պալատը լինելու է Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող երիտասարդների համահայկական կենտրոն, շփման, մտքերի փոխանակման, գիտության ու արվեստի միջոցառումների, երիտասարդ մտքի ազատ արտահայտման յուրահատուկ հարթակ.
«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երևանցիների աչքի առջև հարկ-հարկ կբարձրանա Երիտասարդության պալատը։ Այն մեր Երևանի խորհրդանիշ էր, կոթող, որն իր լակոնիկ ու մոնումենտալ ձևերով երիտասարդներին ու քաղաքին ազատության գաղափարն էր բերում։ Հենց այդ գաղափարների ներքո էլ «Կուկուռուզնիկը» պետք է վերակառուցվի»։
Երիտասարդության պալատի մասին հարցերը բազմաթիվ էին. ի՞նչ է լինելու ներսում, երիտասարդների համար անվճար տարածքներ կլինե՞ն, երաժշտական, ռոք փառատոնները կվերադառնա՞ն, արվեստասերների համար հնարավորություններ կլինե՞ն, ամուսնությունների գրանցման պալատում նոր զույգեր կմիավորվե՞ն, տարածքը հնարավոր կլինի՞ կրկին ձեռք բերել, ներդրողներ կա՞ն։ Այս ու այլ հարցերին հանգամանալից պատասխանեցին Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանն ու հորդորեցին առաջարկություններով անպայման մասնակիցը լինել Պալատի հայեցակարգի մշակման գործին։ Ինչպես նշեց Մանե Թանդիլյանը՝ նախագիծը կվերջնականացվի առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի հողատարածքի հետվերադարձի գործընթացը։
Ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնման մասին միջոցառումը չէր կարող չանցնել առանց ժամանակակից ռոքի փայլուն համերգի։ Երեկոյի ավարտին ՆԵՄՐԱ ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։
«Ապրելու երկիր» կուսակցությանն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել, մեկնարկել «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։ Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։ Նախագծին աջակցում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա