Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Մաքրվում է Ողջի գետի հունը․ ինչու են մտահոգվել կապանցիները (ֆոտոշարք)

Սյունիքի մարզկենտրոն Կապանի միջով հոսող Ողջի գետի մաքրման աշխատանքները մտահոգել են կապանցիների մի մասին։ Ըստ նրանց՝ գետը ծանր տեխնիկա՝ տրակտոր ու բեռնատարներ մտցնելով՝ կվերանան գետում աճող ձկնատեսակները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է նախաձեռնել գետի մաքրման աշխատանքները։ Կոմբինատի բնապահպանական բաժնի ավագ մասնագետ Արծվին Ծատրյանը փարատում է կապանցիների մտահոգությունները։

«Միայն վերին՝ բերուքային շերտն է հանվելու, որպեսզի գետում ապրող ձկներին չվնասենք։ Տրակտորը գետի խորքին չի հասնում, հանում է միայն բուսածածկը եւ տարիներով հավաքված աղբն ու այլ զանգվածը»,-ասում է նա։ Արծվին Ծատրյանի խոսքով մաքրումը իրականացվում է հատուկ տեխնիկայով ու խիստ մասնագիտական մոտեցմամբ։ Գետի հունը մաքրելու համար կա նաեւ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Ապրիլ ամսից սկսած մաքրման աշխատանքներն իրականացվում են փուլային եղանակով։ Նախատեսվում է մաքրել գետի հունի 6600 մետր տարածք,։



Վերջին անգամ Ողջի գետը մաքրվել էր երեք տարի առաջ՝ նորից ԶՊՄԿ-ի միջոցով։ Կենցաղային աղբ, բերուկներ, ինչպես նաեւ գետի մեջ աճած բուսականություն․ ԶՊՄԿ-ի բնապահպանը պարզաբանում է՝ վարարումներից հողային զանգվածի մեջ բույսերի սերմեր են լինում ու ջրի սնուցումից գետն արագ աճ է տեղի ունենում եւ գետը պատվում է բուսականությամբ։



Արծվին Ծատրյանը մտահոգ քաղաքացիներին հորդորում է՝ պահպանել գետն ու այսուհետ կենցաղային աղբ չնետել Ողջի գետը։ «Կարծում եմ, սա պիտի մտահոգի բոլորիս, որպեսզի մաքուր պահենք շրջակա միջավայրը, բոլորս պիտի ուշադիր լինենք ու չաղտոտենք գետը»,-ասաց ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի ավագ մասնագետը։