Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

«Ստիպված եմ հավատալ, որ սա իմ վերջին տարեդարձը չէ»․ արձակագիր Սարգիս Գոքորյանն օգնության կարիք ունի

Արձակագիր, հեռուստամեկնաբան, լրագրող Սարգիս Գոքորյանն օգնության կարիք ունի․ 
 
«Հունիսի 15-ին ծննդյանս տարեդարձն է։ Ստիպված եմ հավատալ, որ սա իմ վերջին տարեդարձը չէ։ (Մեզանից ոչ ոք չգիտի չէ՞ վաղը կարթնանա, թե` ոչ։
Արդեն 16 տարի այդ օրը անջատում եմ կապի բոլոր միջոցները և մնում մենակ ու կդժվարանամ ասել, դա շնորհակալությա՞ն, խնդրի լուծման համար աղոթելո՞ւ, թե՞ պարզապես փախուստի օր է...
 
Այս տարի, հանգամանքներով պայմանավորված` փախչել, շնորհակալ լինել և կամ աղոթել չեմ կարող։ Սա վերջինն է...
ԵՒ այս գրառումը նրա համար չէ, որ որևէ մեկը անհանգստանա, կամ լցվի խղճահարությամբ։ Այս գրառումը մի վերջին փորձ է Ձեզ տալու այն, ինչի համար ապրել եմ։
Ինչպես շատերը գիտեն, ես արձակագիր եմ, ընդհանուր առմամբ հարյուրից ավելի բանաստեղծության և 16 գրքի հեղինակ, որոնցից հրատարակվել է վեցը։ Շնորհակալությամբ արձանագրեմ, որ բոլոր գրքերը մեծ արագությամբ սպառվել և ըստ ինձ հասած կարծիքների հետաքրքրությամբ ընթերցվել են։
 
Այս տարի, հունիսի 15-ին գրելու եմ [Մահեր մահից առաջ] գրքի վերջին էջը և հենց այդ օրը պայմանավորվածության համաձայն կսկսվեն տպագրական աշխատանքները։ Նույն պայմանավորվածության համաձայն` գրքի օրինակները առաքման, կամ շնորհանդեսների եղանակով կհասնեն բոլոր այն ընթերցողներին, ովքեր արձագանքելով այս գրառմանը կգնեն վերը նշված գրքի մեկ օրինակ։ Հունիսի 16-ին արդեն ես կմեկնեմ Հայաստանից մեծ հավատով, որ կվերադառնամ` հաղթահարած 16 երկար ու ձիգ տարիների մղձավանջը, որի մասին չեմ խոսել նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ։ Եթե չվերադառնամ, ընթերցողները կունենան մի բարի բան, որը առանց իմ ֆիզիկական գոյության էլ հավերժ կապրի` կենդանի պատմելով չհանձնվելու կարողության, անհնարինից բուժվելու մեծ հավատի և մեզ շրջապատող մարդկանց մասին։
 
Գրքի առաքման, կամ շնորհանդեսների օրերի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար հունիսի 16-ից հասանելի կլինի 033 458 468 հեռախոսահամարը, Ձեր բոլոր հարցերին կպատասխանի շատ բարի Նարեկը։
 
Իսկ գիրքը կարելի է գնել միայն մեկ եղանակով։
 
Ակբա բանկի 5181 8000 0047 5205 ստացող ` Sargis Gokoryan նշյալ քարտի համարին փոխանցելով 3500 դրամ եթե ցանկանում եք մասնակցել շնորհանդեսին (Երեւան, Վանաձոր, Գյումրի, Ստեփանավան քաղաքներում) և 4000 դրամ, եթե ցանկանում եք այն առաքվի Ձեր հասցեով` ՀՀ տարածքում, նույն բանկի հաշվեհամար` 220240500342000։ Գիրքը ստանալու համար պարզապես պետք է պահել փոխանցման կտրոնը կամ դրա (սքրինը), առանց որի առաքում, կամ տրամադրում չի իրականացվի։ Փոխանցումներ կարելի է իրականացնել այս պահից մինչև հունիսի 14-ը, որից հետո պետք է համապատասխան քանակով տրվի տպագրության պատվերը։ Հունիսի 14-ին, ժամը 24:00-ից հետո գիրք չի վաճառվելու և տպաքանակը չի փոխվելու։
 
Հինգ առանձնահատուկ խնդրանք և ասելիք բոլորին, այդ թվում իմ ամենահարազատ մարդկանց, ովքեր այս գրառումը տեսնելուց հետո առնվազն կանհանգստանան։
1- Ոչինչ չհարցնել, ինձ համար առանց այն էլ ծանր այս շրջանում ոչնչի մասին խոսել չեմ կարող։ Պարզապես չեմ կարող։
2- Խնդրում եմ գնեք գիրքը։ Առնվազն իր գեղարվեստական արժեքը Ձեզ չի ստիպի ափսոսալ։ Իսկ ովքեր, երբևէ իմ գործերից որևէ մեկը չեն կարդացել` սա լավ առիթ է։
3-Եթե գիրքը ձեռք բերել չեք ցանկանում, կամ չեք կարող` տարածեք այս գրառումը դա ինձ համար մեծ օգնություն է` թե բուն ասելիքը տարածելու, թե համախմբման համար։
4- Այս գրառումը կարդալուց հետո ամուր գրկեք Ձեր սիրելիներին և ասեք, որ սիրում եք, ասեք, սիրեք, անսահման շատ սիրեք։
5- ԵՒ վերջին, բայց ինձ համար ամենակարևոր բանը` առաջիկա օրերին հիշեք ինձ Ձեր աղոթքներում։
ՀԳ։ Անսահման շնորհակալ եմ բոլորից, բոլոր նրանց ովքեր անկախ ամեն ինչից իմ կողքին են, նրանց, ովքեր առանց ճանաչելու կգնեն գիրքը։ Գրառումն անելիս մի քանի անգամ հուզվել եմ, ժպտացել։ Առաջին անգամ ուզում եմ մենակ չլինել։ Աստված բոլորիդ պահապան։
Ամեն ինչ լավ կլինի...»։