Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով:

8 հարկ զբաղեցնող նոր գրասենյակը նախագծված է լոֆթ ոճով և հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներով։ Գործնական քննարկումների համար նախատեսված են հարմարավետ հանդիպումների սենյակներ և աշխատակիցների համար հանգստի գոտիներ՝ ներառյալ բացօթյա պատշգամբ:

«Մեր նոր գրասենյակի բացումը բանկին թույլ տվեց հրաժարվել վարձակալած անշարժ գույքից և տեղափոխել
գլխամասային գրասենյակը Երևան քաղաքի կենտրոնից հեռու՝ ավելի հանգիստ և կանաչապատ տարածք: Նոր
գրասենյակի շենքի կոնցեպտն այնպիսին է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակցին առավելագույն
հարմարավետություն ապահովի։ Մեր բանկի թիմային աշխատանքի հաջողությունը հարմարավետ պայմանների ստեղծումն է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ անձնակազմի հանգիստն ապահովելու համար: Գրասենյակային տարածքի ձևավորման ընթացքում մենք առաջնորդվել ենք այս երկու սկզբունքների միջև հավասարակշռություն պահպանելով»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Մանանդյան 33/3 հասցեում։
Առաջին հարկում գործում է 24/7 ինքնասպասարկման գոտի՝ որտեղ տեղադրված են 2 բանկոմատներ և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց պլաստիկ քարտի կիրառության։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև
նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար: Բանկի շահույթը 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ։ Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վերջում բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ մանրածախ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 50 վճարային տերմինալներ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: