Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Արևային էներգիային խոչընդոտում է ենթակառուցվածքների սակավությունը

Աշխարհի գրեթե բոլոր երկրները էներգետիկ անվտանգության և ապահովման հարցում իրենց ուշադրությունը դարձրել են դեպի արևային էներգիան՝ գիտակցելով, որ հենց վերականգնվող էներգիայի աղբյուրներն են մարդկության ապագայի գրավականը։

Այդ ակնհայտ ընտրությունը հստակ է, բայց ամեն ինչ այնքան էլ պարզունակ չէ։ Աշխարհի 26 երկրներից 20-ում, որտեղ առավելապես ակտիվորեն օգտագործվում է արևային էներգիան, էներգոհամակարգերի խնդիրները համարվում են արևային էներգետիկայի զարգացման առանցքային խոչընդոտներից մեկը։

«Էլեկտրացանցերի սահմանափակ հզորությունները և ճկունության ու կուտակիչների բացակայությունը, ազգային էլեկտրաէներգետիկ համակարգերում իրենցից օրհասական ռիսկ են ներկայացնում արևային էներգիային գլոբալ անցման համար», -նշվում է «Solar Power Europe» կազմակերպության զեկույցում։

Ընկերության շուկայի վերլուծության գծով տնօրեն Մայքլ Շմելը նշում է, որ ցանցերն ու ճկունությունն էներգետիկ անցման քնած հսկան են և այդ հսկան արթնանում է։ «Մենք ահռելի քանակությամբ արևային վահանակներ ենք տեղակայում և մեզ հարկավոր է հնարավորություն ունենալ օգտագործել դրանք, երբ մեզ անհրաժեշտ է։ Ողջ աշխարհում կառավարությունները պետք է ենթակառուցվածքների արդիակնացում իրականացնեն էլեկտրամատակարարման և էլեկտրաէներգիայի պահպանման համար և դա դարձնեն իրենց քաղաքացիական առաջնահերթությունը»,— նշել է մասնագետը։

Բանն այն է, որ արևային վահանակներ ստացվող էներգիան կուտակելու համար ահռելի մեծ կուտակիչներ են հարկավոր, սակայն ոչ բոլոր երկրներն ունեն համապատասխան հզորություններ, ուստի և առաջնահերթ հարկավոր է արևային վահանկների տեղադրմանը զուգահեռ մտածել նաև ենթակառուցվածքների շեշտակի ավելացման մասին, հակառակ պարագայում խնդիրներն անխուսափելի են լինելու։

Հայաստանն այս առումով չափազանց հետ է, մեր երկիրը նույնիսկ արևային վահանակների տեղակայման առումով առաջատարների մեջ չէ, ծավալների հաշվով։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ կուտակիչների արտադրության մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի կլինի։

Նարե Մելիքյան