Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Արևային էներգետիկան աճում է ահռելի տեմպերով. Հայաստանը չպետք է հետ մնա

Վերջին 10 տարիների ընթացքում արևային մոդուլների ընդհանուր հզորությունն աճել է մոտ 15 անգամ, իսկ վերականգնվող արևային էներգիայի մասնաբաժինը 0,2 տոկոսից հասել է 3 տոկոսի։ 16-ից 20 տոկոսի է հասել արդյունաբերական արևային մարտկոցների օգտակար գործողության գործակիցը։ Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, եթե արևային էլեկտրակայանների ՕԳԳ-ն գերազանցի 25 տոկոսը, ապա հնարավոր կլինի խոսել արևային էներգետիկայի մրցունակության մասին։

Արևի էներգիայի օգտագործման առումով առաջատարը Չինաստանն է, որին բաժին է հասնում համաշխարհային ֆոտոէլեկտրական հզորությունների երրորդ մասը։ Արևային էներգիայի արտադրության առումով երկրորդ և երրորդ տեղերում են ԱՄՆ-ը և Ճապոնիան։ Տասնյակում են նաև Գերմանիան, Հնդկաստանն, Իտալիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Վիետնամն ու Ֆրանսիան։

Արևային վահանակների ամենախիտ ցանցը Նիդեռլանդներում է։ Ռուսաստանը զգալի ետ է մնում։ 2022թ. սկզբին ՌԴ արևային էլեկտրակայանների հզորությունը կազմում էր մոտ 2 ԳՎտ, իսկ Եվրոպայում դրանց մասնաբաժինը 0,78 տոկոս՝ ընդհանուր հզորությունից։

Արևային էլեկտրաէներգիան մեծ առավելություն ունի այլ էլեկտրակայանների նկատմամբ։ Առաջին հերթին, դա ոչ բարդ սարքավորումներն են։ Արևային վահանակներ կարելի է դնել ցանկացած հարմար մակերեսի վրա, այն արտանետումներ չունի, չի վտանգում հարակից բնական ռեսուրսները։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ արդեն այս տարի արևային էներգետիկան ավելի շատ ներդրումներ կստանա, քան նավթի արդյունահանումը։ Եթե հինգ տարի առաջ էկոլոգիապես մաքուր էներգետիկայում ներդրումներն աննշան էին, ապա արդեն 2023-ին դրանք կկազմեն 1,7 տրիլիոն դոլար։

Այս ամենը վկայում է արևային էներգիայի հնարավորությունները նաև Հայաստանի համար։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և հարկավոր է ավելացնել թե՛ ներդրումները, թե՛ հզորություններն եթե ցանկանում ենք հետ չմնալ այլ պետություններից։