Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երեւանում անցկացվեց բարքեմփը

«ԲարՔեմփ Երևան»-ի բազմամյա ավանդական գործընկեր «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-ից 25-ն անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: 2009 թվականից ի վեր՝  արդեն 14-րդ անգամ, ԲարՔեմփ Երևանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների: 

(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: 

«Ucom-ն արդեն մի քանի տարի է, որ պատրաստակամությամբ է աջակցում ԲարՔեմփ Երևանին: Ի դեպ, մեր ընկերության մասնագետները այս կարևոր իրադարձության ամենաակտիվ մասնակիցներից են, քանի որ այն շարունակաբար ձևավորում և ոգեշնչում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

«ԲարՔեմփ Երևան 2023»-ին անցկացվեցին վարպետության դասեր հայկական ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հրավիրված օտարերկրյա մասնագետների ներկայացրած թեմաները վերաբերում էին արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը, քվանտային տեխնոլոգիաներին, ամպային և սերվերազերծ տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը և անգամ տիեզերական տեխնոլոգիաներին։ Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:  

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից: