Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Աննախադեպ երաժշտական փառատոն Կապանում

Հեռավոր 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն: Երկար դեգերումներից հետո կապանյան մշտական գրանցում ստացավ գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության գործիքը: Եվ ահա տասնամյակներ հետո երգեհոնային դահլիճը ևս մի համալրում է ունենում՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր: Այս նախաձեռնության ակունքներում է կանգնած արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ավելի ստույգ՝ նրա ջանքերի և նվիրումի շնորհիվ կապանյան գրանցում ստացավ երաժշտական այդ եզակի գործիքը:

Այս հաճելի իրադարձությունը զուգորդվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում միջազգային փառատոնի անցկացման հետ, որի բացումը կայացավ հուլիսի 4-ին: Այն իրականություն դարձավ Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության շնորհիվ: Ամռան այդ երեկո երգեհոնային դահլիճում էին հավաքվել դասական երաժշտության երկրպագուներ, այս անգամ ունկնդիրը լինելու դաշնամուրային համերգի: Դահլիճում էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողներ, նաև օտարազգի Էռնեստ Բիթները, ով շուկայականից անհամեմատ ցածր գնով համաձայնվեց Կապան ուղարկել այդ գործիքը և եկել էր տեսնելու, թե դաշնամուրն ինչպես է տուն հասել:

Բեմահարթակ հրավիրվեցին փառատոնի նախաձեռնող խմբի անդամներ՝ Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սևակ Ավանեսյանն ու Հայկ Աբելյանը՝ դաշնամուրների վերանորոգման և պահպանման լավագույն և եզակի վարպետ: Երախտագիտություն հայտնվեց դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գործիքը Կապանում ունենալու համար:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց հյուրերին Կապանում գտնվելու և փառատոնի մասնակցության առիթով՝ նշելով, որ փառատոնը Կապանի մշակույթային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է և իր շուրջն է համախմբել երաժիշտներ՝ ինչպես հանրապետությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փառատոնը և նման արժեքավոր դաշնամուրի ձեռք բերումը նոր ազդակ կլինեն համայնքում երաժշտական կյանքն էլ ավելի աշխուժացնելու համար և անմոռանալի տպավորություններ կպարգևեն կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից անցկացվող «տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիրների կատարումներով զարդարվեց փառատոնը: Հետո հանդես եկան անվանիները. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, ով գործիքն անձամբ փորձարկեց Վիեննայում և հաստատեց, որ այն լավագույնն է: Այնուհետև հանդես եկան դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից, արմատներով կապանցի Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը և Ուրսուլա Վոն Լերբերը: Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում՝ երկու դաշնամուրներով այս վիրտուոզ երաժիշտները հանդես եկան միասին:

Նրանք իսկական տոն պարգևեցին կապանցի երաժշտասերներին: Համենայն դեպս վերջիններս բավականության զգացումով հեռացան դահլիճից՝ փառատոնի ծրագրով անցկացվող մյուս համերգների մասնակիցը լինելու մտադրությամբ: Համենայն դեպս 10 օր կշարունակվի փառատոնը: