Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ռախմանինով-150. երկու օրերի ընթացքում ներկայացվեցին Ռախմանինովի 5 կոնցերտները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին և 13-ին ներկայացել է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին նվիրված երկու համերգով։ Համերգների ընթացքում կատարվել են Ռախմանինովի 5 դաշնամուրային կոնցերտները։ Դաշնակահարներ Թեո Գեորգիուն կատարել է Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Ալեքսանդր Ռոմանովսկին՝ թիվ 3 կոնցերտը, Անդրեյ Գուգնինը՝ 4-րդ կոնցերտը, Դմիտրի Իշխանովը՝ Ռապսոդիան՝ Պագանինիի թեմայով, և Անաստասիա Տերենկովան՝ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։

Դասական երաժշտության, հատկապես Ռախմանինովի արվեստի սիրահարները հնարավորություն ունեցան երկու օրերի ընթացքում վայելելու նրա երաժշտության ամբողջ հմայքը։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է, որ 2 երեկոյի ընթացքում ներկայացվել են Ռախմանինովի 5 կոնցերտները, որոնք իր և նվագախմբի համար մեծ արժեք ունեն։ Լրագրողների հարցին՝ արդյոք հե՞շտ ստացվեց մենակատարների, նվագախմբի և դիրիժորի համագործակցությունն այս երկու համերգների ընթացքում, մաեստրո Սմբատյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ասպարեզում հեշտ ու դժվարը փորձերն են, գեղարվեստական փոխըմբռնման պրոցեսը, որը երաժիշտներն անցնում են համերգից առաջ։ Իհարկե, ժամանակը միշտ չի բավականացնում, ուստի նվագախումբը շատ ճկուն պետք է լինի, որպեսզի կարողանա երկու օրերի ընթացքում աշխատել 5 մենակատարի հետ։ Ռախմանինովի երաժշտությունը շատ անհատական է, ռոմանտիկ, մենակատարն այստեղ պետք է լինի դոմինանտ, ինչը բնորոշ է ռուսական ռոմանտիկ երաժշտությանը»։ Դիրիժորը նաև երախտագիտություն հայտնեց գործընկերներին, որոնք աջակցում են դասական երաժշտությանը. «Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Մարդիկ հավատացին գաղափարին և հնարավորություն տվեցին, որպեսզի իրականացնենք այս հավակնոտ ծրագիրը: Որ դասական երաժշտությունը շատ կարևոր է, գիտեն բոլորը, բայց քչերն են այդ փաստն ընդունելուց հետո գործողություններ կատարում։ Մենք ուրախ ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք մեզ տալիս են ավելի մեծ երազելու հնարավորություն»:

Դաշնակահար Դմիտրի Իշխանովը նկատում է, որ Ռախմանինովի երաժշտությունն անչափ հարազատ է իրեն, հետաքրքիր է հետևել նրա ստեղծագործական ուղուն։  Մենակատարը նաև ասում է, որ պետք է համապատասխան պատրաստվածություն ունենալ՝ Ռախմանինովի ստեղծագործությունների տեխնիկական նրբությունները հաղթահարելու համար։ Իշխանովի խոսքով՝ Ռախմանինովի ֆենոմենը մեղեդիները հարմոնիկ միաձուլելու նրա վարպետության մեջ է։

Դաշնակահար Անդրեյ Գուգնինը նշում է, որ Ռուսաստանում մեծացած յուրաքանչյուր երաժիշտ, հատկապես դաշնակահարները, գտնվում է Սերգեյ Ռախմանինովի, նրա երաժշտության ազդեցության ներքո։ Ինքը շատ վաղ հասակից է շփվել Ռախմանինովի արվեստի հետ, անգիր գիտի նրա կոնցերտները։ Գուգնինի խոսքով՝ կոմպոզիտոր և դաշնակահար Ռախմանինովի գրած ստեղծագործություններն անբացատրելի գեղեցիկ են ու խորը, իսկ կատարման առումով՝ շատ հարմար։