Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Հատուկ գործողության առաջին օրերից մենք պաշտպանում ենք Դոնեցկն ու Գորլովկան. Արմեն Սարգսյան

«Արբատ» գումարտակի հիմնադիր, Գորլովկա քաղաքի պատվավոր քաղաքացի Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել IA Realist-ին։ Նա խոսել է Դոնբասի, Գորլովկայի, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց պատճառների մասին։

Ի՞նչն է Ձեզ անձամբ կապում Դոնբասի և նրա ժողովրդի հետ:

Արմեն Սարգսյան. «Ես շատ ընդհանրություններ ունեմ Դոնբասի հետ։ Դոնբասը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը։ Պատանեկությանս տարիներին Հայաստանից տեղափոխվել եմ Դոնեցկի մարզ՝ Գորլովկա, որտեղ կրթություն եմ ստացել դպրոցում և համալսարանում։ Ողջ գիտակից կյանքս ապրել և ապրում եմ Գորլովկայում։ Այստեղ ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ինձ հարազատ են հոգով, բնավորությամբ և մարդկային հատկանիշներով։ Դոնբասում մարդիկ իրենց «խոսքի տերն» են, հասկանում են, թե ինչ է նշանակում Հայրենիք՝ պատիվ, խիղճ և արժանապատվություն։ Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ երիտասարդության տարիներին հայտնվել եմ Դոնեցկի մարզում, քանի որ իրական տղամարդիկ ապրում և դաստիարակվում են այստեղ»։

Ո՞ր իրադարձությունից, ըստ Ձեզ, ուկրաինական հակամարտության ընդլայնումն անշրջելի դարձավ։

Արմեն Սարգսյան. «Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն անշրջելի են 2014 թվականին զենքի ուժով իրականացված իշխանափոխությունից հետո։ Այսպես կոչված «հեղափոխությունից հետո» Ուկրաինայի ղեկավար դարձան այն մարդիկ, ովքեր ամեն ինչով պարտական ​​են ԱՄՆ-ին և Եվրամիությանը։ Հենց որ Ուկրաինայի նոր իշխանությունները սկսեցին վերանայել իրենց վերաբերմունքը ուղղափառ եկեղեցու նկատմամբ, եկեղեցիներից վտարել եկեղեցականներին և վանականներին, ուկրաիներենը պարտադրել քաղաքացիների այն հատվածին, ովքեր ողջ կյանքում ռուսերեն էին խոսում, ես հասկացա, որ զինված բախումն անխուսափելի է»։

Հունիսի վերջին հայտնի դարձավ Դոնբասի «Վայրի դիվիզիայի» կազմում հայկական գումարտակի ստեղծման մասին։ Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը:

Արմեն Սարգսյան. «Հայկական գումարտակի ստեղծման մասին հայտնի դարձավ հունիսի վերջին, սակայն գաղափարն ինքնին ծագել է շատ ավելի վաղ։ Մենք գումարտակը ստեղծել ենք դեռևս 2022 թվականի սեպտեմբերին։ Պարզապես դա ոչ մի տեղ չի նշվել։ Նրանք իրենց գործն արեցին, պաշտպանեցին Դոնեցկն ու Գորլովկան։ Առաջին օրերից մասնակցել են հատուկ գործողությանը։ Իսկ հայկական գումարտակն ավելի կառուցվածքային բնույթ ստացավ ՌԴ ՊՆ համակարգ մտնելուց հետո՝ պայմանագիր կնքելով այս տարվա հուլիսի 1-ին։ Դրանից հետո որոշեցինք, որ հայկական «Արբատ» գումարտակի զինվորները Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը ստանան։ Հետո արդեն լրատվամիջոցներին հայտնի դարձավ գումարտակի գոյության մասին»։

Ուկրաինայի հայերը վրդովմունքով ընդունեցին այն փաստը, որ հայկական գումարտակը ստացել է Հայ առաքելական եկեղեցու Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը՝ ասելով, որ եթե ուզում եք պայքարել, պայքարեք, ինչո՞ւ եք ներգրավում Եկեղեցին: Ի՞նչ կասեք այդ  թերահավատներին:

Արմեն Սարգսյան. «Դոնբասը և Ռուսաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը։ Մենք ապրում ենք այստեղ և իրավունք ունենք պաշտպանելու մարդկանց, տաճարներն ու տարածքները, ուստի որևէ մեկի խորհրդի կարիքը չունենք։ Եթե ​​նրանք իրենց թույլ են տալիս եկեղեցիներից վտարել հոգևորականներին, վանքերից՝ վանականներին, ինչո՞ւ օրհնություն չստանալ՝ ազատելու Ուկրաինան այս չար ոգիներից՝ վերադարձնելով եկեղեցիներն ու վանքերը։ Ես հավատում եմ, որ մենք արդար գործ ենք անում և դրա համար մենք օրհնություն ենք ստացել Եկեղեցուց»:

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հաճախ համեմատում են Հայրենական մեծ պատերազմի հետ։ Այդ պատերազմում Խորհրդային Միության համար պարզ էր վերջնական նպատակը՝ Բեռլինի գրավումը։ Իսկ որտե՞ղ է, ըստ Ձեզ, այսօր գտնվում պայմանական «Բեռլինը», որը գրավելով՝ «Ռուսաստանը կարող է հայտարարել հաղթանակի մասին։

Արմեն Սարգսյան. «Մերօրյա Բեռլինը ելքն է դեպի Ուկրաինայի սահման Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի հետ։ Մենք պետք է ազատագրենք ամբողջ Ուկրաինան։ Չի կարելի որևէ տարածք թողնել Կիևի ռեժիմի տիրապետության տակ։ Հակառակ դեպքում՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչները կշարունակեն օգտագործել չազատագրված տարածքը՝ որպես ուկրաինացի զինվորականներին պատրաստելու ցատկահարթակ, որպեսզի «ուրիշի ձեռքով» շարունակեն ռուս-ուկրաինական հակամարտությունը և կռիվ տան Ռուսաստանի հետ»: