Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Արևային վահանակների խոշոր արտադրողը Եվրոպայից տեղափոխվում է ԱՄՆ

Արևային էներգիայի աղբյուրների զարգացման հարցում Միացյալ նահանգները լրջորեն մրցակցում են նույնիսկ Եվրոպայի իր դաշնակիցների հետ՝ փորձելով իր կողմը գրավել սարքավորումների խոշոր արտադրողներին և նրանց արտադրությունը Եվրոպայից տեղափոխել Միացյալ նահանգներ։

Եվրոպայում արևային մարտկոցների միակ խոշոր արտադրողը՝ շվեյցարական «Մեյեռ բուրգեր» ընկերությունը, դիտարկում է իր նախագծերը Գերմանիայում չեղարկելու և արտադրությունը Միացյալ նահանգներ տեղափոխելու համար։ Պատճառն ամերիկյան զգալի սուբսիդիաներն են։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին ուղղված նամակում ընկերությունը նշում է, որ ցանկանում է Սաքսոնյան Անհալտ երկրամասից արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։ «Երբ գործը հասնում է նոր գործարանների բացմանն ու արևային վահանակների վաճառքին ԱՄՆ-ում մեր առջև կարմիր գորգ են փռում»,- ասված է նամակում։ Սեփական արտադրությունը զարգացնելու հարցում, թե՛ եվրոպական երկրները և թե՛ ԱՄՆ-ն գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կարողանան թուլացնել կախվածությունը չինական ներմուծումից։ Ըստ էության, արևային էներգետիկան լրջագույն քաղաքական նախագիծ է, և հատկապես Ուկրաինան ռուսական ներխուժումից ու ռուսական արդյունահանվող վառելիքից կախվածությունը թուլացնելուց հետո, Արևմուտքն ընկել է չինական կախվածության մեջ, ինչը լրացուցիչ քաղաքական խնդիրներ է հարուցելու այդ երկրների համար։

ԱՄՆ-ում վերջին 1.5 տարում վարչակազմը լուրջ աշխատանք է իրականացնում այդ կախվածությունը թուլացնելու առումով։ Բայդենի վարչակազմը ոչ միայն լուրջ սուբսիդիաներ է վճարում, այլ նաև փորձում է իր մոտ արևային վահանակների և սարքավորումների արտադրություն հիմնել։

Նշենք, որ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։

Արմինե Գաբրիելյան