Որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն. ԿԳՄՍ նախարարը` ընդունելության քննությունների մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանյան որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների արդյունքներին։
«Օրինակ, պետք է հասկանալ` արդյոք բուհերը ճիշտ են պլանավորում իրենց վճարովի ընդունելության տեղերը, որովհետև տեսնում ենք, որ դրանք մեծամասամբ չեն լրացվում»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` բավականին լուրջ աշխատանք ունի անելու Ագրարային համալսարանը, որտեղ դեռևս շարունակում է շատ ցածր լինել դիմորդների թիվը։
Ինչ վերաբերում է քննությունների ընթացքին, Անդրեասյանի խոսքով` ամեն բան հարթ է անցել, էական միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք` այս տարի ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով։ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կայացել են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։ Իսկ հունիսի 9-ից հուլիսի 8-ն անցկացվել է միասնական քննությունների երկրորդ փուլը։
2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...