Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Shtigen Ventures ու Triple S Ventures ֆոնդերն այսուհետեւ ներդրում կկատարեն փոխադարձ հետաքրքրության նախագծերում

Համագործակցություն, որը հիմնված է նոր արժեքների վրա և ավելի է ամրապնդում SevanStartupSummit-Shtigen՝ տարիների պատմություն ունեցող բարեկամական կապը։

Սևանի ափին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում,  Shtigen Ventures և Triple S Ventures ներդրումային ֆոնդերի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի նպատակն է, միավորելով երկու ընկերությունների ներուժն ու արժեքները, ընդլայնել համագործակցային դաշտը։ 


Shtigen-ի ու Triple S-ի հիմնադիրների համագործակցությունը տարիների պատություն ունի։ Այս հուշագրով, ըստ Triple S Ventures-ի ֆոնդի կառավարիչ Ավագ Սիմոնյանի, այդ համագործակցությունն ավելի է ամրապնդվում․ «Այս հուշագրով մենք պատրաստակամություն ենք հայտնում ոչ միայն ստարտափ ծրագրերում համատեղ ներդրումներ կատարել, այլև մասնագիտական փորձով փոխանակվել ու փոխադարձ  ներգրավածություն ունենալ տարբեր ծրագրերում»։ 

Ճիշտ է, երկու վենչուրային ֆոնդերը գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, սակայն արդեն ուրվագծել են, թե ինչպես և որ կետերում են համագործակցային դաշտ ձևավորելու։ 

Կանաչ նախագծերում  ներդրումներ կատարող Shtigen Ventures-ի և տեխնոլոգիական ստարտափներում  ներդրումներ կատարող Triple S-ի համար կարևոր է այս համագործացությունը` հնարավորություն ընձեռելով համատեղ ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիական նախագծերում։ 

«Այսպիսով հնարավորություն է ստեղծվում՝ մեկտեղելու բիզնես գաղափարները և միավորելով երկու ներդրումային ընկերությունների ներուժը, փորձագիտական պաշարն ու տարբեր ոլորտներում կոմպետենցիաները՝ ավելի մեծ ու մնայուն արժեքներ ստեղծել թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման, թե՛ առհասարակ աշխարհում մրցունակ լինելու առումով»,-նշեց Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը։ 

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի համար կարևոր է, որ երկու ընկերությունների արժեքային հիմնաքարերը չեն հակասում միմյանց, ինչն ավելի արդյունավետ է դարձնում համագործակցությունը։

«Այս օրերին, երբ Արցախը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, մեր քայլերն ու գործողությունները, անշուշտ, պետք է լինեն համարժեք։ Միաժամանակ,  երկրում աշխատանքը չպետք է դադարի․ այն պետք է դառնա շատ ավելի ինտենսիվ ու հասցեական,  որպեսզի երկրի տնտեսությունը կանգ չառնի՝ հնարավորություն ունենալով սնուցել նաև մեր հայրենիքի՝ այս պահին ամենախոցելի վիճակում գտնվող հատվածը։ Այս համագործակցությունը հենց այդ ջանքերը մեկտեղելու և ավելի հասցեական դարձնելու մասին է»,-ասաց Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։