Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը
Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։
Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։
Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը և ձեռք են
բերել համաձայնություն համագործակցել նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով իրադարձությանը,
նշել է․ «Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը։ Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»:
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ հույս ունեն, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև
համագործակցությունը կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ
հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը։ «Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնություն էլ հաջող ընթացք կունենա, և մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - նշում է Մհեր Աբրահամյանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...