Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ո՞վ կգլխավորի քրեակատարողական ծառայությունը

Քրեակատարողական ծառայությունն առաջիկայում նոր պետ կունենա։ Օրերս Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ էր արել ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին, որը մինչ հեղափոխությունը եղել է Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արարատի մարզպետի տեղակալն է։ 2021 թվականին Փաշինյանը նրան նշանակել էր քրեակատարողական ծառայության պետ, շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ կարծելով, թե իր թիմակից Ատոմյանը կկարողանա խելքի բերել քրեակատարողական ծառայությունը և լուրջ բարեփոխումներ իրականացնել։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Փաշինյանը և հատկապես արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չափազանց դժգոհ են եղել Ատոմյանի աշխատանքից, վերջինիս օրոք քրեակատարողական ծառայությունում ծաղկել է թմրանյութերի տարածումը, իսկ հարցերը շարունակել են լուծել քրեական հեղինակությունները։ Ատոմյանի ջանքերով գրեթե ոչինչ չի արվել քրեակատարողական ծառայության մակարդակը բարձրացնելու համար։ Ի վերջո տևական դժգոհություններից հետո Փաշինյանը որոշել է հեռացնել Ատոմյանին, իսկ նրա փոխարեն պրոֆեսիոնալ և ոլորտին քաջատեղյակ անձի նշանակել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայության պետի պաշտոնում կարող է նշանակվել նախկին հատուկ նշանակության բաժնի պետ, այլընտրանքային պատիժների բաժնի պետ, պրոբացիայի ծառայության պետ Լևոն Ավետիսյանը։ Վերջինս՝ ներկայումս Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահն է և տարիներ շարունակ ծառայելով հասել էր մինչև գնդապետի կոչման։ Ներկայումս հենց նրա թեկնածությունն է համարվում ամենահիմնականը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։

Վարդան Խաչիկյան