Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

2023 թվականի ամենատարածված մասնագիտությունները

Մասնագիտական ուղղվածություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ սկսած ֆինանսական փոխհատուցումից մինչև կարիերայի աճի հնարավորություն իրենց երկրում, աշխատատեղերի քանակ և շատ ավելին։ Այստեղ փորձել ենք հավաքել մի քանի ուղղություն, որոնք, կարծես թե, ամենատարածվածն են Հայաստանում 2023 թվականին։ Դե ինչ, սկսեցինք։

Ինտերնետ մարքեթինգ

Ինտերնետ մարքեթինգն այնքան լայն հասկացություն է, որ այս ուղղության ամենատարածված մասնագիտությունները որոշեցինք ներառել մի բաժնում։ Միջազգային շուկայում այս ուղղության տակ ներառում են մի շարք նեղ մասնագիտություններ՝ մարքեթոլոգներին, SMM-մասնագետներին, քոփիրայթերներին, գրաֆիկ դիզայներներին, տվյալների վերլուծաբաններին, SEO-մասնագետներին։

Չնայած կարիք չկա առանձին-առանձին մանրամասնելու, թե ինչով են զբաղվում նշված մասնագետները (դա հեշտությամբ կարելի է «գուգլել»), այնուամենայնիվ, կարելի է նշել, որ նրանք բոլորով միասին ապահովում են մեծ ու փոքր բիզնեսների, նախաձեռնությունների կայուն աճը թվային գործիքների միջոցով։

Տվյալների հսկայական բազաները ճկուն վերլուծելուց ու արժեքավոր եզրակացություններ անելուց սկսած մինչև համացանցում որակյալ գրավոր ու վիզուալ բովանդակություն ստեղծելը, նշվածները բոլորն էլ խիստ պահանջված մասնագիտություններ են մեր օրերում։ Մնում է միայն իսկապես շատ սիրել մասնագիտական սեփական ուղղությունը և պատրաստ լինել ուժեղ մրցակցության։

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Նույնիսկ չգիտենք՝ ինչքանով է տեղին այս ուղղությունը «տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանել, բայց այսպես շատ ավելի լավ է, քան եթե ուղղությունն անվանեինք «ծրագրավորում»։ Չնայած նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ենթադրում են մասնագիտական ուղղությունների շատ ավելի լայն շրջանակ, այնուամենայնիվ, պիտի նշենք դրանցից ամենահայտնիները՝ վեբ ծրագրավորում, մեքենայական ուսուցում, որակի ապահովում, և շատ ավելին։

Իհարկե, ՏՏ ոլորտը Հայաստանում ունի բարձր աշխատավարձի և շռայլ արտոնությունների համբավ, բայց քչերն են պատկերացնում, որ «դափնիներին» հասնելու ճանապարհին անքուն գիշերներն անպակաս են։ Բացի այդ՝ արդար կլինի նաև նշել, որ մրցակցությունը վերջին տարիներին պարզապես ֆանտաստիկ մակարդակի է, և «ոլորտ մտնել» օբյեկտիվորեն շատ բարդ է։ Տրամաբանական է, իհարկե, որովհետև այս կարևորության ոլորտում պիտի իրենց տեղը գտնեն միայն բանիմաց մասնագետները և ամուր նյարդային համակարգով մարդիկ, որոնք պատրաստ են աշխատանքի լավ փոխհատուցումը վայելելուց բացի նաև տիտանական ջանքեր ներդնել աշխատանքի իրենց կտորի վրա։

Նախագծերի ղեկավարում

Թարգմանությունը օտար է հնչում, բայց սա հենց բոլորին լավ ծանոթ Project management-ն է։ Ու եթե դեռ լավ չեք պատկերացնում, թե ինչ է անում նախագծերի ղեկավարը կամ մենեջերը, ապա ասենք, որ նա ամենակարևոր ու որոշիչ մարդն է ցանկացած տեսակի նախագծի՝ իրականություն դառնալու ողջ ընթացքում։

Նախագծերի ղեկավարը հսկում և կառավարում է նախագծի ամբողջ գործընթացը՝ հաճախ մտքի գեներացումից, մասնագետներ ընտրելուց մինչև առկա անհրաժեշտ մասնագետների աշխատանքի համակարգում, աշխատանքի ճիշտ բաժանում, արված գործի հսկողություն, արդյունքների ամփոփում, ընթացիկ փոփոխությունների իրականացում, և, իհարկե, նախագծի վերջնական մեկնարկ ու իրականացում։ Այս հաստիքի մարդիկ միշտ «խառն են», բոլորին «բզում են, որ գործ անեն», բայց առանց նրանց ժամանակակից աշխարհում այլևս անհնար է։

Վաճառքներ

Վերջինը հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ․ վաճառքի մենեջերը ցանկացած ուղղության բիզնեսի դեմքն է ու հաջողության գրավականը։ Լինի դա ֆիզիկական որևէ ապրանքի արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող ընկերություն, թե տարատեսակ ծառայություններ մատուցող բիզնես, վաճառքի մենեջերներն այն մասնագետներն են, որոնք համաձայնեցված կերպով ճիշտ լույսի ներքո ներկայացնում են պրոդուկտը հաճախորդներին՝ բացատրելով, թե ինչու վերջիններս «չեն կարող ապրել առանց դրա»։

Չնայած շատերը կարծում են, որ վաճառքի մենեջերների գործում չափազանցության մեծ տոկոս կա, պիտի նշենք, որ սա այդքան էլ արդար մոտեցում չէ։ Վաճառքի մենեջերները ոչ թե ուռճացնում են ու չափազանցնում, այլ ցույց են տալիս «ապրանքը» այն կողմից, որ կողմից որ այն հետաքրքրում է գնորդին։ Վստահեցնում ենք, որ վաճառքի մենեջերների կարևորությունը գնալով աճելու է մեր երկրում, որովհետև բիզնեսի աշխարհում պետք է կարողանալ վաճառել։

Եթե կարդացիք մինչև վերջ, բայց չտեսաք ձեր երազանքների կամ արդեն ձեռք բերած մասնագիտությունը, մի՛ հուսահատվեք, որովհետև մենք ընդամենը թվարկել ենք մեր օրերում ամենահայտնի ու տարածված մասնագիտություններից չորսը։ Ցանկացած մասնագիտության մեջ կան աճի և հաջողության մեծագույն հնարավորություններ․ ձեզնից հասնում է շատ սիրել մասնագիտությունը, կանգ չառնել տեղում, միշտ փնտրել աճի հնարավորություններ և ճիշտ ներկայացնել ձեզ։

Այստեղ թողնում ենք IDBank-ի ու Staff.am-ի համատեղ նախագիծը․ հոլովակն այն մասին է, որ ինչով էլ զբաղվեք, ինչ մասնագիտություն էլ ունենաք, ձեր երեխաները միշտ ձեզ տեսնելու են կարմիր թիկնոցով հերոսի կերպարում՝ վստահ լինելով, որ դուք աշխարհի ամենալավ մասնագետն եք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ