Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Տնտեսություն

Եվրոպան «արևային հեղափոխության» շեմին

Եվրոպան արևային էներգիայի շնորհիվ ցանկանում է ոչ միայն հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, այլ նաև պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։ Դրված խնդիրն իրականացնելու համար մինչև 2030 թվականը 55 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, Եվրամիությունը խաղադրույք է դնում արևային էներգիայի վրա։ Մայրցամաքում ամենուրեք, որտեղ հնարավոր է տեղադրում են արևային վահանակներ, ֆոտոէլեկտրական էլեկտրակայաններ կառուցում։

«Ember» վերլուծական կենտրոնի տվյալներով 2021 թվականին արևից ստանում էին եվրամիության ողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 6 տոկոսը, այժմ կախված, թե ռուս-ուկրաինական պատերազմով, թե այլ խնդիրներով, արևային էներգիան հանդիսանում է ամենաարագ զարգացող և վերականգնվող էներգիայի աղբյուրը հին աշխարհում։

Այս տարվա ընթացքում արևային նախագծերը կգերազանցեն իրենց հզորություններով էներգետիկների ամենահամարձակ կանխատեսումները։ 2022 թվականի ամռանը Եվրոպայում արդեն արտադրվում էր ողջ էլեկտրաէներգիայի 12 տոկոսը։ Հաշվարկել են, որ արևային էներգիայի օգտագործումն օգնել է եվրամիությանն արդյունահանվող վառելիքի գնումների վրա տնտեսել մինչև 29 միլիարդ եվրո և դա միայն ամռան վերջին տվյալներով։

Համեմատության համար, 2021 թվականին ԱՄՆ-ում արևային էներգիային բաժին էր հասնում արտադրվող ամբողջ էներգիայի ընդամենը 3 տոկոսը։ Միաժամանակ ամերիկացիները ևս ցանկանում են հետ չմնալ եվրոպացիներից և կրկին ընդունում են արևային էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ դրա համար պետական լրջագույն միջոցներ ձեռնարկելով։

Բազմաթիվ փորձագետներ այն ինչ կատարվում է Եվրոպայում արևային էներգիայի ոլորտում, բնութագրում են ընդամենը մեկ բառով՝ «արևային համաճարակ»։ Նույնիսկ աշխարհի առաջատար և զարգացած երկրներն են հասկանում արևային էներգիայի արդյունավետությունը, մատչելիությունը և անհրաժեշտությունը։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:

Գրետա Սարգսյան