Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Տնտեսություն

Չինաստանի նավթաքիմիական համալիրն ակնկալում է շահույթ ստանալ էներգիայի անցումային տեխնոլոգիաների աճող պահանջարկից

Rupec.ru-ն գրում է, որ չինական նավթավերամշակման և նավթաքիմիական ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդնում արևային մարտկոցների և լիթիում-իոնային մարտկոցների համար քիմիական նյութեր արտադրելու նպատակով: Դրա շնորհիվ ընկերություններն ակնկալում են շահույթ ստանալ էներգիայի անցումային տեխնոլոգիաների և այդ նպատակին օգտագործվող նյութերի աճող պահանջարկից:

Չինաստանն նման կերպ ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ներմուծումից և էլ ավելի ամրապնդել իր գերակայությունը վերականգնվող էներգիայի և էլեկտրական մեքենաների մատակարարման շղթաներում։

Չինական Wanhua Chemical-ը, Zhejiang Petrochemical Corp-ը և Hengli Petrochemical-ը, ինչպես նաև պետական ​​նավթային հսկան Sinopec-ը, պոլիեսթեր գործվածքների և պլաստիկ փաթեթավորման ավելի պարզ նավթաքիմիական արտադրանքներից անցնում են ավելի բարձր արժեք ունեցող ապրանքների արտադրության, ինչպիսիք են օրինակ պոլիոլեֆինային էլաստոմերները, որոնք օգտագործվում են արևային վահանակի տարրերի պաշտպանության համար, գերբարձր մոլեկուլային քաշի պոլիէթիլենը, որը օգտագործվում է լիթիում-իոնային մարտկոցների բաժանարարների համար և ածխածնային մանրաթելը հողմատուրբինի շեղբերների համար։

«Ավելորդ հզորությունը և ապրանքային քիմիական նյութերի թույլ պահանջարկը, ինչպես նաև Չինաստանի արագ զարգացող արդյունաբերությունները, ինչպիսիք են արևային էներգիան և էլեկտրական մեքենաները, հիմնական գործոններն են, որոնք ընկերություններին մղում են ընդլայնել բարձր արդյունավետության նման նյութերի արտադրությունը», — ասում է Շանհայի Wood Mackenzie խորհրդատվական ընկերության գլխավոր վերլուծաբան Քելլի Կույը:

ZPC-ն, Hengli-ը և վերամշակող Shandong Chambroad Petrochemical ընկերությունը բազմամիլիարդանոց համալիրներ են կառուցում նոր նյութեր արտադրելու համար, որոնք պետք է սկսեն արտադրությունը մոտ 2025 թվականին։

Sinopec Corp-ը՝ երկրի նավթավերամշակման և հիմնական քիմիական նյութերի խոշորագույն արտադրողը անցնում է բարձր տեխնոլոգիական քիմիական նյութերի արտադրության, ինչպիսիք են էթիլեն վինիլացետատը (EVA) արևային մարտկոցների և օդանավերում օգտագործվող բարձր հզորությամբ ածխածնային մանրաթելերի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք