Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով
Հասարակություն

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր․ Արցախի ՊՆ

Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային զլմ֊ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները, ինչպես արդեն նշել ենք նախկինում, նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։