Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում
Հասարակություն

Հելենի վերջին նամակը…

Անմեկնելի խոր կսկիծով տեղեկացա Էլենի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին…

Հիշեցի էլեկտրոնային փոստով ինձ հասցեագրված նրա վերջին գրությունը:

«Հարգելի ընկ. Վարդանյան,
կից ֆայլով Ձեզ ենք ուղարկում «Գիտելիքի կառավարում» առարկայի  առարկայական ծրագիրը, որը հարմարեցվել է ԲՈՒՀ-ի պահանջներին և հաստատվել:
 Խնդրում ենք, քննության տոմսերը/թեստերը  կազմել ըստ հաստատված առարկայական ծրագրի, (բացառությամբ եթե առարկայական ծրագրերում նշված է վերջնական ստուգման «Նախագծային» տարբերակը) (առարկայական ծրագիրը դրվել է նաև TEAMS-ում):
 Հարգանքով,
Հելեն Դադայան
Կառավարման ամբիոնի մեթոդիստ, «Եվրասիա» միջազգային համալսարան»

Բառեր չեն գտնվում՝ Աստծո թագավորություն այս չքնաղ աղջնակի, վառ անձնավորության վաղաժամ մուտքի առնչությամբ…

Չնայած իր անցած կարճատև ակադեմիական ճանապարհին, նա արդեն կրթական գործընթացի կազմակերպման ու համակարգման հմուտ մասնագետ էր, ինչով նշանակալի դյուրացնում էր «Եվրասիա» միջազգային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական համակազմի աշխատանքը: Հաճելի էր նրա հետ շփվելը. նա լուսավոր, չափազանց բարեհամբյուր անձնավորություն էր:

Ուր էր, թե Հելենն էլ իր հարազատների նման գտնվեր Արցախում՝ շրջափակման մեջ, չշտապեր թողնել իր գործընկերներին…

Ցավալիորեն՝ նույնիսկ այս անմեղ, վտանգ չներկայացնող հայուհու աճյունն Արցախ տեղափոխելը դիտվում արտառոց, դժվար հաղթահարելի մի բան…
Թող հոգիդ հանգիստ հանգչի լինի, սքանչելի Հելեն…

Գագիկ Վարդանյան
«Եվրասիա» միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի պրոֆեսոր

Հ.Գ. Եթե այս տողերը գրվեին թղթի վրա, ապա դա կդառնար անընթեռնելի, արցունքներից…