Գեղարքունիքի մարզը՝ ադրբեջանական զորքի թիրախում․ ողջ գիշեր լարված է եղել
Երեկ երեկոյան, ողջ գիշեր լարված է եղել. սկսեցին կրակել երեկոյան, լարվածությունը պահպանվեց ողջ գիշեր․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։
«Լարվածությունը Շորժայի եւ Սոթքի հատվածներում էր։ Կուտակումներից տեղեկություն չունեմ։ Այս պահին կրակոցներ դեռևս չկա։ Փոքր տրամաչափի վրա մարդիկ էլ ուշադրություն չեն դարձնում»,-ասաց նա։
Այսօր էլ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը դիտորդների ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը մեզնից էր լսում։ Վերջինս ասաց, որ գյուղում չէ, իրավիճակին ծանոթ չէ։
Լիա Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...