Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում
Հասարակություն

Թող մեր թոշակառուներն էլ զարգացած երկրների թոշակառուների պես շաբաթ մեկ֊երկու անգամ հարդարեն իրենց մազերը, պայմանավորվեն իրենց ընկեր֊ընկերուհիների հետ և հաճախեն ռեստորան․ Բակուր Մելքոնյան

 Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Էն օրը Արտ Լանչ հերթի մեջ կանգնած եմ։ Հերթը շաաատ դանդաղ էր առաջ գնում։ Նեղվեցի, մտածում եմ էս ինչի՞ են սենց դանդաղ սպասարկում։ Հերթից դուրս եկա, առաջացա, որ կողքից նայեմ դանդաղության պատճառը։ Մի տարիքով տատիկ էր ընտրություն անում։ Հարցեր էր տալիս տեսականուց, աչքերը լավ չէին տեսնում գներն էր հարցնում, երևի նաև հաշվարկված բյուջե ուներ, մտքում հանում֊գումարումներ էր անում, որ տեղավորվեր բյուջեում։ Հետևում կանգնած երիտասարդը ակնհայտ նեղվում էր, դե երիտասարդին էլ կարելի է հասկանալ, ընդմիջման ժամ, աշխատանքից ուշանալու խնդիր, հազար ու մի պայմանավորվածություն։ Երիտասարդը շատ կուլտուրական առաջարկեց տատիկին ավելի արագ ու ռիսկով ընտրել, նշելով որ ցանկանում է հյուրասիրել տատիկին։ Տատիկը հրաժարվեց. Չէ տղա ջան, շնորհակալ եմ, ես ինքս իմ փոխարեն կվճարեմ։ Տատիկի վերջնական ընտրությունը ապուր, աղցան ու գառնիր էր, 570 դրամի, միս չվերցրեց, մի քանի մսով ուտեստի գինը հարցրեց ու չուզեց...
 
Մի քանի օր ուղեղումս էս իրավիճակն էր. հպարտ ու հարգանքի արժանի տատիկ, շատ սիրալիր ու մեծի նկատմամբ հարգանքով երիտասարդ, այսինքն դրական կերպարներ, բայց հերթ, նեղվածություն, սահմանափակ բյուջե, մի տեսակ անհարմարություններ ու թվում է թե չկա լուծում, բայց երեկ գիշերը քնելուց մտքովս ըսենց բան անցավ, ասի կիսվեմ ֆեյսբուքյան ընկերներիս հետ հասկանալու համար դրա անհրաժեշտությունը և սպասվող խնդիրները, նայեք.
 
Բոլորիս օգնությամբ գտնում ենք համար վարձակալությամբ մի տարածք, որը վերածում եմ սոցիալական ռեստորանի։ Ի՞նչ է սա նշանակում։ Ռեստորանում աշխատում են հիմնականում թոշակառուներ (էն մարդիկ որոնք աշխատանք չեն գտնում տարիքի պատճառով, Գերմանիայում այցելել եմ այդպիսի ռեստորան, բոլոր աշխատակիցները 70֊ը անց էին, ընենց հավես կոլորիտ էր)։ 1֊ին փորձնական տարածքը կվերանորգեմ իմ հաշվին, ռեստորանի կայացմանը, աշխատակիցների ուսուցմանը, մթերքի գնումներին, ծրագրային ապահովմանը կաջակցի Արտ Լանչը, հաճախորդները կլինեն բոլորը, բայց օրինակ 65 անց բոլոր մարդիկ կսպասարկվեն շատ մեծ զեղչերով, այսինքն այսպես` հյութով, աղցանով, գառնիրով և մսով փաթեթը հասանելի լինի տատիկի հաշվարկած բյուջեով` 570 դրամով։ Իսկ սովորական հաճախորդները գնեն սովորական, նույնսիկ կառաջարկեի մի 10֊15% թանկ գներով։ Սա նրա համար, որ կետը առանց նվիրատուների կարողա գոյատևել և որպես առանձին միավոր աշխատել ու փորձել նաև որոշակի շահույթ գեներացնել և գլխավոր նպատակը հաջողության դեպքում նմանատիպ ռեստորաններ բացել Երևանի այլ ծայրամասերում և հետո իհարկե մարզերում։
Եթե իդեայի հետ կապված նկատառումներ ունեք շատ ուրախ կլինեմ լսել, իսկ եթե ամբողջապես հավանեցիք իդեան, ապա պարզապես տարածեք այս փոստը, որ կարողանանք հարմար ու համապատասխան տարածք գտնելու, մոտ 200֊400 քմ։
Թող մեր թոշակառուներն էլ զարգացած երկրների թոշակառուների պես շաբաթ մեկ֊երկու անգամ հարդարեն իրենց մազերը, պայմանավորվեն իրենց ընկեր֊ընկերուհիների հետ և հաճախեն ռեստորան
 
Հ. Գ. Հատուկ եմ ուզում, որ ճաշարան չլինի, այլ ռեստորան լինի, որ ավելի կոլորիտնի և ժամանակ անցկացնելու վայր լինի։ Համ էլ բան չմնաց, մի 15 տարի հետո ես էլ եմ էտ տարիքին լինելու)