Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Քաջարան համայնքում ուսանողական հավաք է մեկնարակել․ հովանավորը ԶՊՄԿ-ն է

Քաջարան համայնքում մեկնարկել է ուսանողական ռազմահայրենասիրական հավաքը, որը կրում է ամենամյա բնույթ։ Ուսանողական հավաքին նախորդել է դպրոցական հավաքը։ Երկու դեպքում էլ ներառված են մշակութային, սպորտային ակտիվ միջոցառումները։ Հավաքին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերի ուսանողները։ Քաջարանի համայնքապետի օգնական, միջոցառման կազմակերպիչ Արմենակ Հայրապետյանը նշում է, որ ամենամյա հավաքն ունի կարևոր նշանակություն։ «Ուսանողները ձևավորել են ուսանողական շտաբ, ընտրել են ուսանողական խորհրդի նախագահ և տեղակալ։ Արդեն ունեցել ենք բացման համերգ, մարզական մրցումներ, շաշկիի և շախմատի առաջնություն, «ինքնակառավարման օրը քաղաքապետի ընտրություններ ենք արել», քաղաքը ղեկավարել են ուսանողները։ Ունենք նաև դրոշ տեղադրման օրակարգ, որը տեղադրվելու է Քաջարան քաղաքի ամենաբարձր լեռան գագաթին։ Նախատեսված է նաև հանգիստ Թթու ջուր կոչվող հանգաստավայրում։ Ուսանողները մասնակցելու են նաև քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը, որը ենթադրում է տարբեր այգիների, պուրակների բացումներ, որի հաղորդավարները ուսանողներն են։ Քաղաքի օրվան նվիրված միջոցառման բացումը ևս  վստահված է ուսանողներին, կցուցադրեն նաև իրենց տաղանդները։ Իսկ վերջում էլ բոլորին սպասվում է չորսօրյա հանգիստ Հանքավանում»,- Vesti.am-ի հետ զրույցում  նշեց Արմենակ Հայրապետյանը։

Նա կարևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը՝ նշելով, որ ամենամյա հավաքների կազմակերպիչը թեև Քաջարան համայնքն է, սակայն հովանավորը ԶՊՄԿ-ն է, առանց որի իրենց ծրագիրը չէր կայանա։ Նույնիսկ երեխաների համար միանման հագուստներ են պատվիրել, հոգում են բոլոր ծախսերը։

Ուսանողական հավաքի ՈւԽ նախագահի տեղակալ Մարիաննա Դանիելյանը նշում է, որ նման հավաքներն արդյունավետ են նախ ինտելեկտուալ գիտելիքներ ձեռք բերելու, ապա նաև նոր ընկերներ են գտնում և միջանձնային հարաբերություններ են ձևավորվում։ Սովորում են ամեն մեկին յուրովի մոտեցում ցուցաբերել։ «Կապ ենք պահում բոլոր բուհերի ՈՒԽ-ների հետ և ներգրավում ենք ուսանողներ, որոնց  հետ էլ հետագայում պահպանվում են  ընկերական հարաբերություններ, կիսվում ենք փոխադարձ գիտելիքներով և այս հարցում մեզ օգնում է ԶՊՄԿ-ն, առանց այդ հովանավորության կազմակերպել նման հավաք հնարավոր չէր  լինի»,- ասաց ՈՒԽ նախագահի տեղեկալը։

Ուսանողներին սպասվում են հետաքրքիր օրեր, իսկ արդյունավետությունը երաշխավորում է Քաջարանի համայնքապետարանը։