Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

«Զիլ»-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս. Դատախազություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին. «Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ — ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները: Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել՝ ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի արդյունքում Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի մահը: Հ.Պ.-ն ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանի, Լիլիթ Վանոյի Ղուկասովայի, Էդուարդ Գագիկի Սահակյանի, Պայծառ Սաբիրի Ավանեսյանի և Էդուարդ Խաչատուրի Քոլոյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»: