Հարևանները վեճի են բռնվել․ մեկը հայհոյել է, մյուսը՝ դանակահարել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 18-ին, ժամը 00.42-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը շենքի բակում ընկնելու հետևանքով է, հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 17-ի ժամը 23.00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մուտքում նույն շենքի բնակիչ 41-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, իսկ հիվանդանոց տեղափոխված տղամարդը դիտողություն է արել նրան, ինչի հետևանքով էլ երկու հարևանների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 41-ամյա տղամարդը դանակով հարվածել է 38-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքը:
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել հարևանին:
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
41-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, իսկ հիվանդանոց տեղափոխված տղամարդը դիտողություն է արել նրան, ինչի հետևանքով էլ երկու հարևանների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 41-ամյա տղամարդը դանակով հարվածել է 38-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...