Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Ժամանց

Օգոստոսի 21-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կօգնի ծաղիկների լեզուն, քանզի հենց ձեր նվիրած ծաղկեփունջը կհուշի, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել հարաբերություններում։ Հետեւաբար, ուշադիր եղեք եւ ճիշտ ծաղիկներ ընտրեք սիրելի էակի համար։

ՑԼԵՐ

Օգոստոսի 21-ին կհասկանաք, որ շատ հնարավորություններ եք բաց թողել սիրելիի հետ հարաբերություններն ավելի մտերմացնելու, միմյանց ավելի շատ վստահելու եւ ձեր սերն ամրապնդելու համար։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Շուտով ձեզ կընձեռվի եւս մեկ հնարավորություն, որն արդեն անպայման պետք է օգտագործեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը չի ցանկանա լրջորեն հասկանալ, թե որն է ձեր տխուր տրամադրության իրական պատճառը։ Պատրաստվեք, որ նա չի փորձելու փոխել ձեզ, հարցնել, թե ինչ է պատահել։ Նա ընդունելու է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օգոստոսի 21-ին սիրելի անձնավորությունից վիրավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Նրա վերաբերմունքը ձեզ, ձեր հարազատներին եւ մտերիմներին անընդունելի կլինի ձեզ համար։ Սակայն մյուս կողմից՝ նա պարտավոր չէ բոլորին սիրել։ Նրան էլ կարելի է հասկանալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա՝ այն, ինչ դուք անում եք ձեր անձնական կյանքում, սխալ է եւ հարկավոր է այլ կերպ վարվել։ Սակայն ձեր կյանքի մոդելը փոխելուց առաջ մի մոռացեք խորհրդակցել սիրելի էակի հետ։ Չէ որ դա նրան էլ է վերաբերում։

ԿՈՒՅՍԵՐ

Օգոստոսի 21-ը շոփինգի օր է հայտարարված Կույսերի համար։ Սառնարանում արդեն ամեն ինչ վերջացել է, զգեստապահարանը վաղուց չի թարմացվել։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս շատ չլարվել ու նյարդայնանալ, քանզի դուք այնքան խելամիտ եք, որ ավելորդ ծախսեր չեք անի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար բժիշկ կլինեք։ Ոչ մեկն ու ոչինչ չի կարող այդքան լավ ու դրական ազդեցություն ունենալ նրա վրա, քան ձեր համբույրը։ Իսկ ձեր բարի եւ ջերմ խոսքերը դեղ ու դարման կլինեն նրա համար։ Այո, օգոստոսի 21-ին ձեզ Այբոլիտի դերում զգացեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Օգոստոսի 21-ին կզգաք, որ ձեր սիրելի էակը եզակի անձնավորություն է եւ ասես բացառություն լինի։ Դե ինչ, կարող եք ուրախանալ եւ հպարտանալ նրանով, ինչպես նաեւ գովել ինքներդ ձեզ՝ ճիշտ ընտրության համար։ Եվ պահեք ձեր գանձը ոչ թե մեկ, այլեւ երկու ձեռքերով։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը տեւական ժամանակ մեծ ոգեւորությամբ պատմելու է մի բանի մասին, որն ընդհանրապես չի հետաքրքրելու ձեզ։Բայց աստղերը խորհուրդ են տալիս ձեւացնել, իբրեւ թե ուշադիր լսում եք նրան՝ զրույցն «իսկապես շատ կարեւորելով»։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ հարմա՞ր է ապրել այն կերպարում, որը հորինել եք ձեզ համար։ Միգուցե այն ձեր սիրելի էակին դուր չի գալիս։ Աստղերը հուշում են՝ անկեղծ զրուցել ձեր ընտրյալի հետ եւ վերջնական որոշել, թե ինչպես եք վարվելու։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պետք է շատ ուշադիր լինեք ձեր բացասական սովորություններին (չէ որ դուք շատ լավ գիտեք, թե որոնք են ձեր վատ կողմերը)։ Միայն այդ պարագայում ձեզ կհաջողվի խուսափել տհաճ միջադեպերից եւ արտառոց ոչինչ չի պատահի։  

ՁԿՆԵՐ

Օգոստոսի 21-ը անակնկալներով լի կլինի։ Անձնական կյանքում սպասվում են անսպասելի փոփոխություններ, որոնք անհնար է բառերով նկարագրել։ Աստղերը հուշում են յուրահատուկ ձեւով պատրաստվել այսօրվան, քանզի անակնկալները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ տհաճ։