ԼԳԲՏ «տղամարդու» սպանությունը բացահայտվեց. 26 -ամյա երիտասարդը ձերբակալվել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը: Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա եիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Հիշեցնենք, որ երեկ տրանս կին Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ 16:30- ի սահմաններում իր բնակարանում սպանվել է տրանս կին ու այրել են բնակարանը։
«Խնդրում եմ աջակցել տրանս անձանց,այս դժվարին իրավիճակում։ Ոչ մի բռնարար պատասխանատվություն չի կրում։ Ոստիկանությանը կոչ եմ անում իրականացնել բազմակողմանի քննություն բացահայտելու ով կամ ովքեր են կատարել այս կարգի դաժան սպանություն»,- գրառում է կատարել նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...