Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Հայրը 7 տարեկան աղջկան սեռական բռնության է ենթարկել, երեխան վատացել է․ մանրամասներ՝ մանկապիղծ ամուսինների հանցանքի հետքերով

Իրավունքը գրում է․ «Վերջերս հանրությունը ցնցվեց ահասարսուռ մի դեպքով, մասնավորապես սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։

Պարզվում է, որ ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Երեխաների խոշտանգման, բռնության դեպքից հետո ամենակեւոր հարցը թերեւս մեկն է, իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պատասխանատու Մամիկոն Գալոյանը անդրադառնալով վերը նշված ընտանիքին նախ պատմեց․

-Ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզում, բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաները հաճախակի են բռնությունների ենթարկվել։ Ընտանիքի հայրն այժմ կալանավորված է իր յոթ տարեկան առջկան սեռական բռնության ենթարկելու համար։ Հոր կողմից սեփական դուստրերի բռնաբարությունից հետո կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել, երեխաներից մեկն անգամ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է ապրել մինչև այս տարվա հունվարը։ Մի երեխային տեղափոխեցինք, ասացինք աշխատանք տանենք, որպեսզի էն երկու երեխաներն էլ.... արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային էլի: Մենք նաև առանձին գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան: Հունվարի 24-ից արդեն երեխան հիմնականում տեղափոխվեց մոր մոտ ու նաև այնտեղ ՀՕՖ-ի հոգեբանն էլ, որ մոր ու երեխաների հետ աշխատել է, այնտեղ էլ դրական էր գրված: Սոցիալական աշխատողներ են աշխատել, հոգեբաններ են այդ երեխաների հետ աշխատել: Ես մի անգամ էլի մեծ քննարկում կազմակերպեցի՝ զուտ մորը խնդրելով, հասկացնելով ասում ենք՝ բեր էդ միջավայրից, թող քո էս երկու երեխան էլ գնան, տեսնեիք ինչ լաց, գնացել էր դատախազություն իմ վրա բողոք, որ ուզում ա էրեխեքին իմ մոտից վերցնի: Էդպես էր էդ կինը, էդպես էր ներկայանում մենք շոկի մեջ ենք։

-Ինչպե՞ս էր տեղի ունեցել հոր կողմից երեխայի բռնաբարության դեպքը, որտե՞ղ էր մայրը եւ մյուս երեխաները։

-Այդ օրը մայրը ծննդաբերում, էր, հայրը տեսնելով յոթ տարեկան աղջան միայնակ սեռական բռնության է ենթարկել, հետո երեխան վատացել է, արյունահոսել․ բժիշկ են կանչել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մայրն է ծննդաբերում, որտեղ էլ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել։ Հայրն անազատության մեջ է, իր երեխային սեռական բռնության է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, յոթ տարեկան էր եղել երեխան, սեռական բռնության է ենթարկել։ Փաստորեն մի քանի ամիս անց էլ պարզվեց, որ մեծ աղջիկն էլ՝ 14 տարեկան, մոր կողմից է խոշտանգվել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։