Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

ՀՀ քաղաքացիները Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը Հայաստան ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն գումար վճարել․ նախագիծ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզ․ անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն այդ մեքենան ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Սա, ըստ էության, անիմաստ կդարձնի դրանց ձևական ժամանակավոր ներմուծումը։

Նշվում է, որ առաջարկվող սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում հիշատակված օտարերկրյա անձանց վրա, որոնք նույն հոդվածի 4-րդ կետի կարգավորումները հաշվի առնելով ստիպված կլինեն վճարման ապահովում ներկայացնել միայն իրենց կողմից ներմուծվող երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցի համար, եթե դրանց ներմուծման պահին առկա կլինի նախկինում ժամանակավոր ներմուծված և տվյալ պահին դեռևս չվերաարտահանված թեքուզև մեկ ավտոմեքենա:

Այսինքն` այս սահմանափակումը չի ազդի իրենց անձնական ավտոմեքենայով ՀՀ տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների վրա։

«Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով:

Ներկա պահին ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են մոտ 10000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե»,-նշվում է հիմնավորման մեջ: