Իդրամ Ջունիորը՝ Back to School Market-ի գլխավոր գործընկեր
Օգոստոսի 25-ին, 26-ին և 27-ին՝ երեք օր շարունակ, Իդրամ Ջունիորը կմասնակցի Back to
School էքսպոյին։
Back to School էքսպոն նախատեսված է աշակերտների, ուսանողների և նրանց ծնողների համար,
քանի որ երեք օր անընդմեջ նրանք հրաշալի հնարավորություն կունենան մասնակցելու ամենատարբեր
միջոցառումներին և օգտվելու մի շարք հատուկ առաջարկներից։
Տոնավաճառի շրջանակում կազմակերպվելու են մանկական միջոցառումներ, վարպետաց դասեր,
մրցույթներ, սեղանի խաղեր, որոնց մասնակիցը կարող են դառնալ էքսպոյով հետաքրքրված բոլոր անձինք։
Back to School էքսպոյին մասնակցելով՝ ուսանողներն ու աշակերտները կարող են ձեռք բերել
ուսման համար նախատեսված լավագույն ապրանքները հատուկ զեղչերով՝ գնումների դիմաց ստանալով
նվերներ կամ զեղչեր։
Էքսպոյին ներկայացված են լինելու տասնյակ կազմակերպություններ՝ Back to School խորագրով
հատուկ նախադպրոցական առաջարկներով ու զեղչերով։ Գրախանութներ, հրատարակչություններ,
մանկական հագուստի խանութներ, սեղանի ժամանցային խաղեր, մանկական խնամքի պարագաներ,
զարգացման կենտրոններ և մի շարք այլ ոլորտների կազմակերպություններ կմասնակցեն տոնավաճառին։
Ի դեպ՝ խորհուրդ ենք տալիս ձեզ հետ բերել երեխայի ծննդյան վկայականը, որովհետև Ջունիորը
կօգնի Ձեզ անցնել նույնականացում և կատարել գնումներ անմիջապես Իդրամ Ջունիորով։ Տեղում
նույնականացում անցած օգտատերերը կունենան հնարավորություն ստանալու բացառիկ բրենդային
նվերներ Իդրամ Ջունիորի կողմից։
Մի փոքր գաղտնիք ևս բացենք․ օգոստոսի 28-ին Իդրամի գործընկեր Book Nook գրախանութի
ծննդյան տարեդարձն է, և տեղում Իդրամ Ջունիորով վճարման դեպքում կարելի է ստանալ անակնկալ՝
բրենդային նոթատետրեր Ջունիորի կողմից։
Դե իսկ սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Նոր Գրախանութ», «Դավինչի» և
«Դավինչի էքսկլյուզիվ» գրախանութներում Իդրամ Ջունիորով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ
Ջունիորի բրենդային նվերներ և Տիկնիկային թատրոնի տոմսեր։
Դե ինչ, հանդիպում ենք Անգլիական այգում օգոստոսի 25-ին, 26-ին և 27-ին․ տոնավաճառը
գործում է ժամը 11։00-21։00-ն, իսկ մուտքն ազատ է բոլորի համար։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...